Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն 2017 թվականի սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով հրապարակել է նյութեր` «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ձևավորելու, խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության և գաղտնապահության կանոնների մասին:
Դեկտեմբերի տասն ամբողջ աշխարհում համարվում է Կենդանիների իրավունքների պաշտպանության միջազգային օր: Հայաստանում կենդանիների իրավունքների պաշտպանվածության մասին խոսելը առավել քան բարդ է:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հրազդանի քաղաքապետարանը հայտնվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի սեւ ցուցակում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս տարվա հուլիս ամսին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ Հրազդանի քաղաքային համայնքի` պահանջելով վճարել 3 միլիոն դրամի հասնող պարտքը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արմավիրի մարզում աշխատանք փնտրողների թիվն ավելացել է: Այս մասին «Փաստ»-ը տեղեկացավ Զբաղվածության պետական գործակալությունից:
Ժամը 18:20-ի սահմաններում Էրեբունի փողոցում՝ «Էրեբունի» թանգարանի մոտ, բախվել են Երևան քաղաքի Նոր Արեշ 39 փողոցի 11 տան բնակիչ` 28-ամյա Վահե Հովհաննիսյանի վարած Nissan մակնիշի 20 NM 001 համարանիշի ավտոմեքենան և Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ՝ 55-ամյա Ռուդիկ Խաչատրյանի վարած ՀՀ ՊՆ տանկեր տեղափոխող Hino մակնիշի ՊՆ 3334 Տ համարանիշի քարշակը:
«Փաստ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ ԱԺ-ում աշխատելը շատերի համար ոչ միայն «պրիստիժ է» եղել, այլեւ՝ շահավետ: Օգուտներից հատկապես ամենաուշագրավն ամանորյա տոներից առաջ, այսպես ասած՝ Ձմեռ Պապի կողմից «տրվող» նվերի տոպրակներն են եղել, որի պարունակությունը տարբեր հաշվարկներով, մոտ 15-ից 20 հազար դրամ է կազմել:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյան-գործարարներ հանդիպումը տեղի կունենա շաբաթ օրը՝ Ծաղկաձորում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի երիտասարդ ղեկավար, իր սելֆիներով և սիմպոզիումներով հայտնի Արտակ Ալեքսանյանը, ով 2011 թ. «համեստ» աշխատավարձով աշխատել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ որպես վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, իսկ 2013 թ. նշանակվել նույն շրջանի ղեկավար, հսկայական ունեցվածքի տեր է:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 14-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է գրանցվել Վանաձորում, գնացքի տակ քաղաքացի է ընկել ու մահացել:
«Ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 15-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում ԲՀԿ վերնախավը՝ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, ընդունելու է Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմատորների դաշինքի պատվիրակությանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի քաաքապետարանն այս տարի թվով 3 հատ «Տոյոտա Քեմրի» տեսակի ավտոմեքենա է գնել: Քաղաքապետարանի կնքած պայմանագրերի ուսումնասիրությունից պարզվեց, որ «Տոյոտա Երևան» ընկերության հետ պայմանագիրը կնքվել է այս տարվա հունիսի 6-ին:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ խմμակցության պատգամավորներից ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը շարունակում է արտոնյալ կարգավիճակում մնալ: Ու հիմա շուրջ 2 մլն դրամ հեռախոսավճարի սկանդալը չավարտված` նրա անվան շուրջ նոր աղմկահարույց պատմություն է հասունանում:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է` Մխիրթար Հերացու թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ղեկավարությունը բարձրացրել է բժիշկների ու բուժքույրերի աշխատավարձերը, բայց ընտրողաբար:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով երեկ հարցաքննվեց ամիսներ առաջ մահացած Ճվճըվ Արոյի (Արա Վարդանյան) որդին՝ Սերժ Վարդանյանը: Նշենք, որ Սերժ Վարդանյանը հաճախ է տարբեր առիթներով բերման ենթարկվում՝ այդ կերպ հայտնվելով նաեւ մամուլի ուշադրության կենտրոնում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորի ավագանու դեկտեմբերի 11-ի թեժ նիստը նույնպիսի շարունակություն է ունեցել նաեւ դրսում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 14-ին ժամը 08:30-18:00 կդադարեցվի Վայք քաղաքի` Իսրայել Օրի թաղամասի, Ջերմուկի խճուղու 23, 34, 36, 51, 53 համարների ջրամատակարարումը:
Կենդանասերներն ու կենդանապաշտպանները շարունակում են ահազանգել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի մասին:
ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից դեկտեմբերի 4-8-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 21 իրավախախտում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Վրաստանին զգուշացնում է ֆրանսիական արտադրության Lactalis մանկական կերի մեջ սալմոնելա բակտերիայի հնարավոր առկայության մասին: Սրանից հետո նշված ապրանքը սկսեցին հանել վաճառքից:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 15:35-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 18-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 19:40-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը հպարտ է Կիպրոսի պետության քաղաքական, հասարակական և տնտեսական կյանքում հայ համայնքի կատարած ներդրմամբ:
Հայկական շուկա է ներմուծվել սալմոնելա ու տետրացիկլին պարունակող թռչնամսի մեծ խմաքանակ, որի արդյունքում թռչնամիս օգտագործած սպառողների որոշակի զանգված դիմել են բուժհաստատություններ:
Գավառում․ հիվանդանոցային ահազանգի հետքերով։
Շիրակցու հնդկացորենը մկների բաժին է դարձել:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են կուբացիներից մշտական բնակության նպատակով Հայաստանի տարածքով ԱՄՆ մեկնումը կազմակերպելու պատրվակով առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակությանը մասնակցություն ունեցած անձանց շրջանակը. երկու անձի առաջադրվել է մեղադրանք, ևս մեկի նկատմամբ հայտարարվել հետախուզում: