Հրազդանի քաղաքապետարանը հայտնվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի սև ցուցակում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հրազդանի քաղաքապետարանը հայտնվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի սեւ ցուցակում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս տարվա հուլիս ամսին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ Հրազդանի քաղաքային համայնքի` պահանջելով վճարել 3 միլիոն դրամի հասնող պարտքը: Հավելենք, որ միայն Հրազդանի քաղաքապետարանը չէ, որ հայտնվել է նման իրավիճակում:

Արդեն տեղեկացրել էինք, որ մի շարք մարզային դպրոցներ, բժշկական հաստատություններ եւս չեն վճարել սպառած գազի վարձը, ինչի արդյունքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գումարները փորձում է վերադարձնել դատական ճանապարհով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031