Բաժիններ՝

Խոշոր ավտովթար Երևանում. «Էրեբունի» թանգարանի մոտ բախվել են Nissan-ը ու ՊՆ տանկեր տեղափոխող քարշակը

Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Էրեբունի փողոցում՝ «Էրեբունի» թանգարանի մոտ, բախվել են Երևան քաղաքի Նոր Արեշ 39 փողոցի 11 տան բնակիչ` 28-ամյա Վահե Հովհաննիսյանի վարած Nissan մակնիշի 20 NM 001 համարանիշի ավտոմեքենան և Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ՝ 55-ամյա Ռուդիկ Խաչատրյանի վարած ՀՀ ՊՆ տանկեր տեղափոխող Hino մակնիշի ՊՆ 3334 Տ համարանիշի քարշակը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս