Մարտի 29-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1986թ. ծնված Վ.Գ-ն, 2017թ. ապրիլի 30-ից զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, ս.թ. մարտի 11-ին ժամը 01:15-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցում, մեկ տարվա ընթացքում կրկին անգամ անսթափ վիճակում վարել է «ՎԱԶ 2107» ավտոմեքենան, որտեղ երթևեկության կանոնների խախտում թույլ տալու համար կանգնեցվել և բերման է ենթարկվել ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Հայ ժողովուրդը պատրաստվում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը նշելուն։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նշեց, որ Զատկի տոնն իր մեջ մի քանի խորհուրդ ունի։
Մարտի 31-ին, ժամը 15:15-ին Երևան քաղաքի Ազատության պողոտա 2/2 հասցեում գտնվող «Ռեդիսոն բլու» հյուրանոցային համալիրից «սոս» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել:
Հայկական արտադրության «Հրեշ» (HREESH) հարվածային և ինքնաոչնչացվող (կամիկաձե) անօդաչու թռչող սարքը կարողանում է խոցել հակառակորդի` 20 կմ հեռավորության վրա գտնող թաքնված օբյեկտները:
Մարտի 31-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, ապրիլի 3-ի երեկոյան և 4-ի գիշերը ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ:
Մարտի 31-ին, ժամը 12:34-ին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ–Գառնի ավտոճանապարհին՝ Ջրվեժի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 3 ավտոմեքենա, կա տուժած:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի կենտրոն համայնքում ներկա է գտնվել «Սթար Վուդ» հյուրանոցային խմբի լյուքս շարքին պատկանող «Ալեքսանդր» հյուրանոցային համալիրի բացման արարողությանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շարունակում է փոփոխություններ կատարել ներգաղթի ոլորտում՝ ավելի խստացնելով քաղաքականությունը ներգաղթյալների հանդեպ
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող Լոռու մարզի Քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը ևս երկու ամսով երկարացվել է:
Մարտի 30-ին ԱՀ ոստիկանության քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ԱՀ ԱՆ «ՊՈԱԿ» դատաբժիշկ Գ.Մ-ն նախազգուշացված լինելով կեղծ եզրակացություն տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, 2018թ. փետրվարի 6-ին տվել է դատաբժշկի կեղծ եզրակացությունն այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Ա.Դ-ի մահվան պատճառ է հանդիսացել սրտամկանի ընդարձակ սուր ինֆարկտը:
Մայրաքաղաքում զենքով շրջողը է հայտնաբերվել։
Արցախում տեղի ունեցած ողբերգական պատահարը մեկ անգամ եւս վկայում է այն մասին, թե մարդիկ ինչպիսի դժվարությունների են առնչվում՝ ականապատ տարածքները բնակչության համար դարձնելով անվտանգ։
Ոսկեվազ գյուղում կատարված դանակահարությունը բացահայտվեց դեպքից ժամեր անց:
Մարտի 31-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում նախարար Դավիթ Տոնոյանին ներկայացվեց ԱԻՆ աղետների բժշկության կենտրոնի՝ նոր կահավորանքով «Միթսուբիշի» մակնիշի մեքենան, որը համալրվել է բժշկական նորագույն սարքավորումներով:
Ավագ շաբաթը Հիսուսի կողմից դժոխքի ավերման և արդար հոգիների ազատման հիշատակության օրն է:
Ուշադրություն. 54-ամյա Գևորգ Զոհրաբյանը որոնվում է որպես անհետ կորած:
Մարտի 29-ին ԱՀ ոստիկանության տնտեսական պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացված տեղեկությունների ստուգմամբ պարզվել է, որ Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի բնակիչ՝ 1961թ. ծնված Ս.Ս-ն:
Մարտի 31-ին՝ ժամը 00:38-ին, տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արմավիր-Երեւան-Երեւան-Արմավիր երթուղու սպասարկման շուրջ աղմուկը չի դադարում: Այդ երթուղու վարորդները գործադուլ էին արել, քանի որ գծատերերը բարձրացրել էին «օրվա պլանի» չափը՝ 15 հազար դրամից հասցնելով 20 հազարի:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի տարբեր փորձագետներ կանխատեսում են, որ առաջիկա երկու ամիսներին Ռուսաստանում բենզինի գները կարող են կտրուկ թանկանալ՝ ավելանալով մեկ լիտրի համար միանգամից 5 ռուբլով, որը համարժեք է 42 դրամին:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստի» աղբյուրների հավաստմամբ՝ «Քեթրինի» գեներալ Միհրան Պողոսյանին հարկային մարմինները ստիպում են թանկացնել բանանի գինը: Թվում է, թե այդպիսի բան չի կարող լինել: Բայց …
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Թեեւ մի քանի շաբաթ է՝ Գագիկ Հարությունյանը հեռացել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից, սակայն շարունակում է ապրել «կառավարական դաչայում», չնայած, մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, նա Մոնումենտում՝ «Հաղթանակ» զբոսայգու հարեւանությամբ, Բաբայան փողոցում շքեղ առանձնատուն ունի, եւ այն վարձով է տրված Հայաստանում Ճապոնիայի դեսպանատանը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում նախկին ու ներկա գյուղապետերի նկատմամբ իրավապահները «որս են սկսել»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ խմբակցությունները հրավիրված են մասնակցելու շաբաթօրյակի: Խմբակցություններից յուրաքանչյուրին ԱԺ տարածքում մի հողակտոր է հատկացված, որի վրա նրանք պետք է ծառ տնկեն:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 3-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Մարտի 30-ին՝ ժամը 23:54-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում քաղաքացին օգնություն է կանչում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի 30-ին՝ ժամը 19:06-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդան գետից դեպի Երևանյան լիճն ընկած հատվածում արգելափակվել են քաղաքացիներ (գետը վարարել է, չեն կարողանում դուրս գալ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի 31-ին՝ ժամը 03:50-ին, ահազանգ է ստացվել, որ Ապարան-Ալագյազ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բեռնատարն արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին՝ ժամը 09:00-ի, դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: