Բաժիններ՝

«Հրեշը», «Բիբն» ու «S1»-ը՝ հակառակորդի սարսափ. նոր ԱԹՍ-ներ հայկական ընկերությունից

Հայկական արտադրության «Հրեշ» (HREESH) հարվածային և ինքնաոչնչացվող (կամիկաձե) անօդաչու թռչող սարքը կարողանում է խոցել հակառակորդի` 20 կմ հեռավորության վրա գտնող թաքնված օբյեկտները: Սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» միջազգային ցուցահանդեսին ներկայացված ԱԹՍ-ն «Pro MAQ» ընկերությունների խմբի միակ արտադրանքը չէ: Նորաստեղծ ընկերությունը հանդես է եկել նաև «Բիբ» հարվածային, ինչպես նաև հետախուզության և հրետանու կրակի կարգավորման «S1» անօդաչուներով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ընկերության նախագծերի համակարգող Վահան Վարդանյանը նշեց, որ սարքերը բարեհաջող կերպով անցել են փորձարկումներ անձրևի և քամու պայմաններում: «Հրեշը» հարվածային, ինքնաոչնչացող (կամիկաձե) անօդաչու թռչող սարք է, նախատեսված է 20 կմ հեռավորության վրա գտնող օբյեկտների խոցման համար: Թույլ է տալիս հակառակորդի այնպիսի օբյեկտներ խոցել, որոնք ուղիղ տեսանելիությամբ չեն կամ թաքնված են»,-ասաց Վահան Վարդանյանը:

Նկարագրելով «Բիբ» (BEEB) հետախուզական սարքերի հնարավորությունները` Վահան Վարդանյանը նշեց «BEEB 3200»-ը բազմաֆունկցիոնալ է, կարող է ծառայել ինչպես հետախուզության նպատակով, այնպես էլ որպես ռմբակոծիչ: «Ավելացվում է առանձին կտոր, որտեղ ռումբեր են տեղադրվում ու կարող են սահմանված վայրում բաց թողնվել: «BEEB 3000»-ը ևս հետախուզության համար է նախատեսված, 4-5 ժամ թռիչքային ժամանակ ունի մինչև 50 կմ խորության վրա»,-ասաց ընկերության ներկայացուցիչը:

«BEEB 1800»-ը ևս հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարք է, «Հրեշի» նման կրում է մարտագլխիկ և ինքնաղեկավարումով կարող է խոցել օբյեկտները:

Ինչ վերաբերում է «S1»-ին, ապա դրա աշխատանքային բարձրությունը 4 կմ է, թռիչքի տևողությունը 2 ժամ: «Այն կոորդինատներ է հաղորդում հրետանուն կրակի վարման համար»,-հավելեց Վահան Վարդանյանը:

Հարվածային և հետախուզական նպատակ հետապնդող այս սարքերը ղեկավարվում են օպերատորի կողմից, որից հեռավորությունը, կախված խնդրից, կարող է լինել 30-50 կմ:

Ընկերությունը ներկայացրել է նաև կապի միջոցներ, որոնց փորձարկումները ցույց են տվել, որ գրեթե անհնարին է դրանց խլացումը:

«Pro MAQ» ընկերությունների խումբը ներկայիս կազմով ձևավորվել է մոտ կես տարի առաջ` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հայտարարած մոբիլիզացիոն ծրագրի արդյունքում: «Տարբեր ոլորտներից տարբեր մասնագետներ մեզ միացան և սկսեցինք աշխատանքները: Արդյունքում ունեցանք այն, ինչ ցուցադրված է»,-ասաց Վահան Վարդանյանը: Հարցին ի պատասխան, թե որոնք են ներկայացված անօդաչուների մրցակցային առավելությունները արտասահմանյան նմանատիպ սարքերի համեմատությամբ` մեր զրուցակիցը նշեց՝ դրանց մատչելիությունը: Նրա խոսքով` Պաշտպանության նախարարությունը հետաքրքրված է նշյալ արտադրանքներով, իրենք էլ աշխատում են այնպես անել, որ սարքերն ամբողջությամբ կատարեն իրենց առջև դրված խնդիրները, լինեն մատչելի և միևնույն ժամանակ հեշտ կառավարելի` զինվորի օգտագործման տեսանկյունից:

«Հրեշը», «Բիբն» ու «S1»-ը՝ հակառակորդի սարսափ

Հայկական արտադրության «Հրեշ» հարվածային և ինքնաոչնչացվող անօդաչու թռչող սարքը կարողանում է խոցել հակառակորդի` 20 կմ հեռավորության վրա գտնող թաքնված օբյեկտները: Սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների #ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսին ներկայացված ԱԹՍ-ն #ProMAQ ընկերությունների խմբի միակ արտադրանքը չէhttps://armenpress.am/arm/news/928341.html

Gepostet von Armenpress am Samstag, 31. März 2018

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս