Բաժիններ՝

Վթար Ջրվեժ-Գառնի ավտոճանապարհին

Մարտի 31-ին, ժամը 12:34-ին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ–Գառնի ավտոճանապարհին՝ Ջրվեժի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 3 ավտոմեքենա, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C» մակնիշի 06 OS 429 պետհամարանիշի (վարորդ՝ Ս. Ս.), թիվ 52 երթուղին սպասրակող «ԳԱԶել» մակնիշի 3777L պետհամարանիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և «ՎԱԶ 2107» 35 OC 062 պետհամարանիշի (վարորդ՝ Պ. Կ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes C» մակնիշի ավտոմեքեբայի ուղևոր՝ 1955 թ. ծնված Ա. Հ.-ը և «ՎԱԶ 2107»-ի վարորդ՝ Պ. Կ.-ը տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Ս. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս