
Հրազդան գետից դեպի Երևանյան լիճն ընկած հատվածում գետը վարարել է, քաղաքացիները չեն կարողանում դուրս գալ

Մարտի 30-ին՝ ժամը 19:06-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդան գետից դեպի Երևանյան լիճն ընկած հատվածում արգելափակվել են քաղաքացիներ (գետը վարարել է, չեն կարողանում դուրս գալ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 1960 թ. ծնված Խ. Բ.-ին և 1959 թ. ծնված Մ. Մ.-ին: