Որս է սկսել. ձերբակալությունները շարունակվելու են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում նախկին ու ներկա գյուղապետերի նկատմամբ իրավապահները «որս են սկսել»: Ինչպես հայտնի է` օրերս ձերբակալվել էին Շիրակի մարզի Իսահակյան եւ Մեղրաշատ գյուղերի նախկին գյուղապետերը՝ պաշտոնեական դիրքի չարաշահման եւ գումարի յուրացման փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում: Ձերբակալվել են նաեւ Լոռու մարզի Ձյունաշող եւ Միխայլովկա գյուղերի գյուղապետերը՝ կրկին նույն մեղադրանքով:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` ձերբակալությունների այս շարքը շարունակվելու է. իրավապահները ստուգումներ են անցկացնում նաեւ մյուս մարզերի մի շարք համայնքներում, ըստ այդմ, միգուցե ականատես լինենք նաեւ այլ նախկին գյուղապետերի ձերբակալության:

Միաժամանակ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ իրավապահներն «աշխատում են» նախկին գյուղապետերի հետ՝ պայման դնելով կա՛մ վերադարձնել հափշտակված գումարները, եւ այդ դեպքում ամեն ինչ կավարտվի պայմանական ազատազրկումներով, կա՛մ հակառակ դեպքում գյուղապետերը ստիպված կլինեն երկար ժամանակ անցկացնել կալանավայրերում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս