Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված քաղաքացին կրիկին վարել է ավտոմեքենա
Մարտի 29-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1986թ. ծնված Վ.Գ-ն, 2017թ. ապրիլի 30-ից զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, ս.թ. մարտի 11-ին ժամը 01:15-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցում, մեկ տարվա ընթացքում կրկին անգամ անսթափ վիճակում վարել է «ՎԱԶ 2107» ավտոմեքենան, որտեղ երթևեկության կանոնների խախտում թույլ տալու համար կանգնեցվել և բերման է ենթարկվել ՃՈ հատուկ պահպանվող տարածք: