Բաժիններ՝

Կառավարությունը փոխհատուցում է Մեղրիի բնակչության անհատական ոռոգման պոմպերով օգտագործած էլեկտրաէներգիայի արժեքը

Կառավարությունը 8 միլիոն 420 հազար դրամ կհատկացնի Սյունիքի մարզպետարանին:

Կառավարության նիստում Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ Մեղրիի տարածաշրջանի գյուղատնտեսությունը զարգացնելու և բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով 2016 թվականին օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու նպատակով այս տարվա առաջին կիսամյակում կհատկացվի 8 միլիոն 420 հազար դրամ գումար:

2015 թվականին այդ նպատակով հատկացվել է 4 միլիոն 851 հազար դրամ, 2016-ին՝ 6 միլիոն 626 հազար դրամ:

Մեղրիի տարածաշրջանի անհատական ջրհան պոմպերի էլեկտրաէներգիայի 2016 թվականի ծախսը կազմել է 168439 կվտ/ժ, ծրագրից օգտվել են Մեղրի տարածաշրջանի 76 շահառուներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30