Խուճապի պատասխանատուն հասարակությունը չէ եւ չի էլ կարող լինել։
Ըստ նախարարի՝ նույն խնդիրը վերաբերվում է նաև վարժական հավաքների անցկացման նախապատրաստական փուլում զինկոմիսարիատի կողմից զինկոմիսարիատ հրավիրելու գործընթացին, որի դեպքում ևս վարժական հավաք հայտարարված չլինելու պատճառաբանությամբ քաղաքացիները հրաժարվում են ներկայանալ զինկոմիսարիատ։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Այսօր լրանում է հայ գյուտարար, տեխնիկական գիտությունների թեկնածու, ծնունդով Բանանց գյուղից (պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառ, ներկայումս Ադրբեջանի տարածք) Սերգեյ Տերյանի 100-ամյակը, որն իր ողջ գիտակից կյանքը նվիրել է իր հարազատ Գարդման աշխարհի ու գարդմանցիների խնդիրների բարձրաձայնմանը:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստի ժամանակ դժգոհեց, որ շատ հաճախ ոչ պատշաճ ու ոչ հասցեական ծանուցման պատճառով շատ քաղաքացիներ խուսափում կամ չեն ներկայանում զորակոչի և վարժական հավաքների։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է «Տելեգրամ»-ով դպրոցներին վերաբերող կեղծ լուրերին՝ հայտարարելով, թե դպրոցներում դասապրոցեսն այսօր նորմալ ընթանում է, և ծնողները խուճապի որևէ առիթ չունեն․
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնական դպրոցներում դասապրոցեսը ընթանում է բնականոն հունով, որոշ դպրոցներում ծնողներն իրենց նախաձեռնությամբ երեխաներին տարել են տուն։ Այս մասին կես ժամ առաջ հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը, այն դեպքում, երբ այս տեղեկությունը համացանցում տարածվել է երեկվանից և հանրությունը խուճապի մեջ է։ (10։30-ի սահմաններում եղել է նաև ԿԳՄՍՆ արձագանքը, որում […]
Նախարարությունից փոխանցեցին, որ իրենք ևս որոշ ահազանգեր ստացել են, իրավապահներն ուսումնասիրում են լուսանկարը, որը տարածվում է դպրոցներում ահաբեկչության նախապատրաստման մասին տեղեկատվության հետ։
ԲԴԽ խոսնակ Լիլիթ Շաբոյանը տեղեկացնում է, որ 3 տարի պաշտոնավարելուց հետո այս շաբաթ դիմում է ներկայացրել Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետի (ԲԴԽ խոսնակ) պաշտոնից ազատվելու վերաբերյալ:
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն իր էջում զգուշացրել է, որ «Տելեգրամ»-ով կեղծ տեղեկություններ են տարածվում դպրոցների վերաբերյալ ու հորդորել է զերծ մնալ խուճապ տարածելուց:
Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում են, որտեղ, ըստ տարածված լուրերի, առաջինն է ահաբեկչություն իրականացվելու։ ԱԱԾ-ն պարզում է, թե ովքեր են կանգնած տեղեկատվության տարածման հետևում: Անանուն Տելեգրամ ալիքը, որից տարածվել է լուրը, արգելափակված է, բայց նշված ցուցակի յուրաքանչյուր դպրոցում այժմ աշխատում են իրավապահները: Դպրոցներում դասերը չեն դադարեցվել, չնայած որոշ ծնողներ […]
«Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Մհեր Տերտերյանը, ով արտախորհրդարանական ուժերի թվում պարբերաբար հանդիպում է Փաշինյանի հետ, հայտնվել է ամբաստանյալի կարգավիճակում:
Ապրիլի 12-ի տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի՝
Ինչպե՞ս ստուգել որ ֆեյք է՝ շատ պարզ, Տելեգրամում տարածվող լուսանկարները փնտրեք Google-ի նկարների որոնման ծրագրով ու կտեսնեք, որ նույն տիպի մի տեղեկատվություն, լրիվ նույն լուսանկարների օգտագործմամբ, բայց Գոմելի վերաբերյալ տարածվել է մեկ ամիս առաջ»։
Ռուսաստանի Դաշնությունում միգրանտները ստիպված կլինեն բիոմետրիկ տվյալներ հանձնել SIM քարտեր գնելու համար։ Այս մասին գրում է «Վեդոմոստին»։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
29–ամյա երիտասարդը մասնակցել է թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող տելեգրամյան խանութ–հարթակների և դրանցով թմրամիջոցների իրացման կառավարմամբ զբաղվող հանցավոր կազմակերպությանը և կատարել ավելի քան 43մլն դրամի չափով փողերի լվացում․ նրա մասով նախաքննությունն ավարտվել է
Մայրաքաղաքի անբարեկարգ և սեյսմիկ անվտանգության պահանջներին չհամապատասխանող մանկապարտեզները հիմնանորոգվում են, իսկ որոշ մանկապարտեզներ՝ վերանորոգվում։
Դեղատան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմին է տեղափոխվել Նաիրի Հ.-ն:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
Կրկնակի խախտումների դեպքում` ֆիզիկական անձանց նկատմամբ տուգանքի չափը 100 000 դրամ է, իրավաբանական անձանց նկատմամբ` 300 000 դրամ:
«Ո՞վ իրականում կարող էր բաժանել և միմյանց հետ բնական միությունից բռնի կերպով անջատել նրանց, ովքեր մեկ սուրբ մարմնի միջոցով կապված են ի Քրիստոս միությամբ: Չէ որ եթե «բոլորս այդ միակ հացից ենք վայելում», ապա բոլորս մեկ մարմին ենք կազմում» (Ա Կորնթացիներ 10:17), քանզի Քրիստոս չի կարող բաժանվել: Դրա համար եկեղեցին կոչվում է Քրիստոսի մարմին, իսկ մենք, ըստ Պողոս առաքյալի ըմբռնման՝ առանձին անդամներ (Ա Կորնթացիներ 12:27): Մենք բոլորս, սուրբ մարմնի միջոցով միանալով Քրիստոսի հետ, իբրև Նրա՝ միակի և անբաժանելիի ստացողներ մեր մարմիններում, պետք է համարենք, որ մեր անդամներն առավելաբար Նրան են պատկանում, քան մեզ»,- ասել է Սբ. Կյուրեղ Ալեքսանդրացին:
Հարգելի պարոն վարչապետ, Բեռլինի և Ստրասբուրգի հայ համայնքները, ծանոթ լինելով Ձեր ժողովրդավարական հայացքներին և նկատելով թատերական արվեստի հանդեպ ունեցած Ձեր բարձր գնահատականը, դիմում են Ձեզ` «Գոյ» փորձարարական թատրոնի ստեղծագործական գործունեության իրավունքի վերականգնման խնդրանքով։
2023 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սկսած ռազմական գործողությունների և դրան հետևած վայրագությունների արդյունքում Արցախից բռնի տեղահանված բազմազավակ մայր Լուիզա Առուստամյանը Հայաստանում, արդեն մի քանի ամիս է՝ բախվում է սոցիալական տարբեր խնդիրների. խնամքին ունի 6 երեխա, բայց չունի տուն և աշխատանք։
Գանձագողերն այս անգամ էլ ոսկի են որոնել Ախթամիրի դամբանադաշտում․ ոսկի, իհարկե, չի գտնվել, բայց մի քանի դամբարան ավերված է։ Արդեն մի քանի օր է՝ հուշարձանի տարածքում հրատապ պեղումներ են իրականացվում։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան։
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 12-ից ներքոհիշյալ խաչմերուկներում երթեևկության կարգավորումը կիրականացվի լուսացույցներով: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Հարգելի՛ քաղաքացիներ, ապրիլի 12-ին ժամը 11։00-ից մինչև 20։00-ն ընկած հատվածում /Մ-6/ (Ալավերդի)-Սանահին թաղամաս-Ակներ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊ ընկերության կողմից իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։
Ապրիլի 11-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Տաթև-Գորիս (Հալիձոր գյուղի մոտակայքում) և Տաթև -Լծեն ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափումներ. ավտոճանապարհները երկկողմանի փակ են:
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Pegasus լրտեսական ծրագրով նոր վարակների մասին։