Մայիսի 2-ին առանձին շրջաններում, 3-7-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ վաղ առավոտից ստացվում են ահազանգեր, որ ճանապարհների ու կամուրջների փակ լինելու պատճառով քաղաքացիները չեն կարողանում իրացնել առողջության պահպանման ու կենսական կարևորության այլ իրավունքներ:
Մի խումբ փաստաբաններ այսօր գործադուլ են հայտարարել և միացել բողոքի ակցիաներին։ Նրանց մի մասը հավաքվել էր Կառավարական տուն 2-ի դիմաց, այնուհետև քայլեցին Վճռաբեկ դատարանի ուղղությամբ։
Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Հայաստանի վերջին շաբաթների ներքաղաքական իրավիճակի մասին, ինչպես նաև անդրադարձավ սպասվող փոփոխություններին.
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն աշխատում է բնականոն հունով:
Հանրահավաքի որոշ վայրերում, մասնավորապես` Հանրապետության հրապարակում, երթեւեկում են բեռնատար մեքենաներ, որոնց թափքերում քաղաքացիների խմբեր կան, որոնց մեջ զգալի թիվ են կազմում անչափահասները:
Մայիսի 1-ին, ժամը 7.00-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի մեկնումից առաջ գծային բաժին բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Արթուր Հ.-ն:
Երևան-Գյումրի-Երևան, Երևան-Երասխ-Երևան երթուղիների գնացքները վաղ առավոտից չեն աշխատել երկաթուղային խաչմերուկների արգելափակված լինելու պատճառով:
ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ Նախարարության մուտքի շրջափակումը սահմանափակում է Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիների՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրամադրվող մի շարք կարևոր և հրատապ ծառայություններ ստանալու հնարավորությունը:
Մի շարք դերասաններ այս պահին հավաքվել են ՀՀ Մշակույթի նախարարության դիմաց և ցանկանում են հանդիպել մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ։
Փրկարարները Մ. Մ.-ին (ծնված 1994 թ.) տեղափոխել են Էրեբունի ԲԿ:
Հայաստանում մայիսի 2-ին իրականացվող ակցիաներին միացել են «Զվարթնոց» օդանավակայանի մի խումբ աշխատակիցներ, սակայն օդանավակայանում ստեղծված իրավիճակը չի խափանել դեպի Հայաստան և Հայաստանից իրականացվող չվերթները:
Հայաստանում մայիսի կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 4-ից:
Այս պահին Երևանի ճանապարհային երթևեկությունը կաթվածահար է եղել: Մայրաքաղաք տանող և մայրաքաղաքի ներսի փողոցների մեծ մասը փակ են:
«Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքն ընթանում է բնականոն հունով: Օդանավակայանի մամուլի ծառայությունից Aysor.am-ին հայտնել են, որ չվերթների հետաձգում կամ ուշացում չկա:
Մայիսի 1-ին, ժամը 10:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Արարատի մարզի Արտաշատ քաղաքի հաղորդակցության աշտարակից:
Ցուցարարները ավտոմեքենաները կայանել են նախարարությունների մուտքի մոտ՝ այդպիսով խոչընդոտելով նախարարության աշխատակիցների մուտքը նախարարության շենք:
Երևանի Մյասնիկյան պողոտան այսօր վաղ առավոտից փակ է:
Երևանի տարբեր հատվածներում այսօր վաղ առավոտից մեկնարկել են Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքացիական անհնազանդության ակցիաները:
Ցուցարարները փակել Երևան-«Զվարթնոց» օդանավակայան ճանապարհը։ Մի քանի քաղաքացիներ սկսեցին վիճել ցուցարարների հետ։
«Lragir.am» վերլուծական կայքի լրագրող Թեհմինե Ենոքյանը ապրիլի 27-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում և բացատրություն է տվել կատարվածի վերաբերյալ՝ նշելով, որ Երևան քաղաքի Հերացի, Արմենակյան փողոցների և Մյասնիկյան պողոտայի խաչմերուկում մասնագիտական պարտականություններն իրականացնելիս մի խումբ անհայտ անձինք խոչընդոտել են իր՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ապահովել զինվորական պետհամարանիշներով մեքենաների և զինվորական շարասյունների անխափան տեղաշարժերը հանրապետության ողջ տարածքում:
Մայիսի 2-ին, ժամը 07:53-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Սարգիս Սևանեցու փողոցի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանի տարբեր հատվածներում մայիսի 2-ի վաղ առավոտից մեկնարկել են Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքացիական անհնազանդության ակցիաները:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Մայիսի 1-2-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Թալինի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել։ Գողոնի մեծ մասը հայտնաբերվել է:
Ամասիա համայնքի Ջրաձոր բնակավայրի գրեթե բոլոր տները 3-րդ կամ 4րդ կարգի վթարային են:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Ազգային ժողովում մայիսի 1-ին տեղի ունեցած ՀՀ վարչապետի ընտրության առնչությամբ, որի արդյունքում առաջադրված միակ թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը չստացավ բավարար թվով ձայներ:
Երկրում ստեղծված է բարդ իրավիճակ: