Բաժիններ՝

«Զվարթնոց» օդանավակայանն աշխատում է բնականոն հունով. պարզաբանում է մամուլի քարտուղարը

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն աշխատում է բնականոն հունով: «Բոլոր չվերթներն իրականացվում են ըստ ժամանակացույցի»,- այս մասին «Արմենպրես»-ին ասաց օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:

Մայիսի 2-ի առավոտյան բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցներ փակել էին դեպի օդանավակայան տանող ճանապարհը: Զբոսաշրջիկներն ու ուղևորները ստիպված էին ճամպրուկներով ոտքով անցնել ճանապարհը:

Ավելի ուշ օդանավակայանի մոտ երկու տասնյակ աշխատակիցներ հայտարարեցին, որ միանում են ակցիային: Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում «գործադուլ» հայտարարած աշխատակիցը, սակայն, ասաց, որ իրենց հերթափոխն ավարտվել է և իրենց փոխարեն այժմ աշխատանքն օդանավակայանում անում է մյուս խումբը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, մայիսի 1-ին խորհրդարանում անցկացված հատուկ նիստում վարչապետ չընտրվելուց հետո, համապետական դասադուլի և գործադուլի կոչ է արել քաղաքացիներին: Մայիսի 2-ի առավոտից փակվել են դեպի Երևան տանող կարևոր ճանապարհներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031