
Ձերբակալություն «Զվարթնոց» օդանավակայանում

Մայիսի 1-ին, ժամը 7.00-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի մեկնումից առաջ գծային բաժին բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Արթուր Հ.-ն, որը մարտի 29-ից ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի ՆԳՎ Սոչի քաղաքի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 162.2 հոդվածի (ավազակային հարձակում) 3-րդ մասի մեղադրանքով: