3-ամյա երեխան թունավորվել է դեղորայքից
Ապրիլի 15-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը դեղորայքային թունավորումով իրենց մոտ է ընդունվել Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղի բնակիչ՝ 2015թ. ծնված Ա.Գ-ն:
Պարզվել է, որ վերջինս թունավորվել է նույն օրը ժամը 15:00-ի սահմաններում Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում տեղակայված «Շոր աղբյուր» կոչվող հանգստյան գոտում «Պրեստարում» տեսակի անհայտ քանակով դեղահաբեր ուտելու հետևանքով: