Բաժիններ՝

Վթար Երևանի կենտրոնում

Ապրիլի 19-ին՝ ժամը 01:13-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 2 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C» մակնիշի (վարորդը՝ Մ. Հ.) և «Mercedes G500» մակնիշի (վարորդը՝ Կ. Ն.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes G500» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է: Վառելիքի արտահոսք չի եղել, տուժածներ չկան:

Փրկարարներն ուղղել են կողաշրջված «Mercedes G500» մակնիշի ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30