Բաժիններ՝

Պատահար «Հրազդան» մարզադաշտի մոտ. կա տուժած

Ապրիլի 18-ին՝ ժամը 18:22-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 2 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Toyota Corolla» (վարորդը՝ Կ. Գ., ծնված 1997 թ.) և »Mitsubishi Pajero» մակնիշերի (վարորդը՝ Ա. Մ., ծնված 1966 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Դ. Գ.-ն (ծնված 1998 թ.) հոսպիտալացվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ անցնելով համապատասխան բուժզննում՝ դուրս է գրվել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս