Բաժիններ՝

Ցուցարարները ցանկանում են մտնել «Փեթակ» և գնումներ կատարել. ոստիկանները թույլ չեն տալիս

Այս պահին Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ պայքարող ցուցարարները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գտնվում են «Փեթակ» առևտրի կենտրոնում:

Առևտրի կենտրոնի դռները բոլոր կողմերից փակ են: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իրենք պետք է մտնեն առևտրի կենտրոն և գնումներ կատարեն:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարում է, որ օրենքին հակասում է այն, որ ցուցարարներն ուզում են մտնել առևտրի կենտրոն: Նա հորդորում է ցուցարարներին «լուրջ բաներով» զբաղվել:

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց «Փեթակի» աշխատողներին միանալ իրենց: Նա նաև հայտարարեց, որ եթե ոստիկանական լրացուցիչ ուժեր բերեն «Փեթակ», մարդիկ պետք է շրջափակեն կառավարության շենքերը և ներսում նստացույցեր անեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս