ՀՀ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստի օրակարգում քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները:
Հունիսի 18-ին, ժամը 7.32-ին, «911» ծառայությունից հաղորդում է ստացվել, որ Գառնիի ձորում «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ հայտնվել ձորում:
«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հունիսի 18-ին, ժամը 7.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան թիվ 907 չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1974 թ. ծնված Սահակ Գ.-ին:
Հայաստանի ռուսական ռազմակայանում ձեռնամուխ են եղել ուսուցման նոր մեթոդիկայով տանկային ստորաբաժանումների զինծառայողների պատրաստմանը:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները հունիսի 18-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի Սողոմոն Տարոնցի 22 հասցեի ավտոկայանատեղիում կայանված են «Ուազ» և «ԳԱԶ» մակնիշների ավտոմեքենաներ, որոնք բեռնված են մսի պահածոներով։
Հունիսի 19-ի երեկոյան ժամերին, 20-24-ի գիշերը և երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոստանում է պարբերաբար հրապարակել Մարտի 1-ի գործով իրենց այն տեղեկությունները, որոնք չեն խանգարի նախաքննությանը:
Արտերկրից ժամանած նորապսակ զույգը մուտքի արտոնագիր է ստացել Արցախում. նրանք ԱՀ արտաքին գործերի նախարարություն են գնացել հարսանեկան հանդերձանքով:
ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ մտավախություն չունի՞, որ օֆշորի գործը կվերաբացվի:
«Մենք շնորհակալություն են հայտնում այն մարդկանց, ովքեր անում են այսպիսի բացահայտումներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց «Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» շարժման հեղինակ, «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» հ/կ ղեկավար Մանուել Մանուկյանը՝ անդրադառնալով գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատան խուզարկությանը։
2018թ-ի հունիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց «Արվեստի խաղաղությունը» կազմակերպության հիմնադիր նախագահ Դանիել Վարուժան Հեճինյանին և կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Հեղինե Գևորգյանին: Հանդիպմանը ներկա էին նաև մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և վարչապետի մամլո քարտուղար Արման Եղոյանը:
Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորների միության նախագահ Մանվել Գրիգորյանը տառապում է մի շարք ծանր հիվանդություններով:
Գագիկ Ծառուկյանին այսօր ներկայացվել է մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, որ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը դիմել է Կառավարությանը՝ Նվեր Ծառուկյանի համար տարկետման իրավունք տրամադրելու միջնորդությամբ:
Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորների միության նախագահ Մանվել Գրիգորյանը կասկածյալի կարգավիճակում ներգրավվելուց հետո տվել է համապատասխան ցուցմունքներ:
ունիսի 19-ին, ժամը 11:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 35-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:
Ազատությունից զրկված օտարերկրացիների իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալու նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հունիսի 15-ին չհայտարարված այց են իրականացրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարին՝ կոչումով փոխգնդապետ, շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավորվարչությունում տեղեկություններ են ստացվել, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյան երթևեկում է թիկնազորով և մեքենաներում զենք-զինամթերք կա։
Հունիսի 19-ին, ժամը 09:49 «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր» արձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
«Պարոն Ծառուկյանի վերաբերյալ հարցը քանիցս տրվել է, հստակ պատասխանները տվել են: Եթե Հայաստանում կլինեն այդ գազանների համար (որոնք այլևս ադապտացված չեն ազատ պայմաններին) առավել լավ պայմաններ, դուք ինձ անպայմանորեն այդ առավել լավ պայմանների տեղը կասեք»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` ի պատասխան 168.am-ի հարցի, թե ի՞նչ է մտածում սոցցանցերում բարձրացվող հարցի մասին, որ պետք է արգելվեն մասնավոր գազանանոցները:
Հունիսի 19-ին, ժամը 09:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վահրամ Փափազյան փողոցի 16ա շենքի բնակարններից մեկի դռան փականը խափանվել է, տարեց բնակիչը մնացել է ներսում. դուռը բացելու համար անրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ուրեմն, մի քանի ամիս առաջ բոլորդ հիշում եք, որ ասեցի` ով զինվորի տուշոնկեն գողանա, եթե դատախազն էլ չպատժի, Աստված կպատժի: Ասե՞լ եմ, թե՞ չեմ ասել: Է, Մանվելը որ իմ ասածը, իրա ընկերոջ ասածը լսեր, կա՛մ՝ էտի կբաժաներ երկրապահի սոված ժողովրդին, կա՛մ՝ կթափեր, էլի: Հիմա վատը գիտե՞ս ինչն ա` հա՛մ Աստվածն ա պատժում, հա՛մ դատախազը»:
Հունիսի 18-ին տեղի ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստը:
Մեղադրանք է առաջադրվել՝ սպանություն կատարելու և կազմակերպելու համար:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ հանցավոր աշխարհում քրեական հեղինակություն համարվող Ա. Վ.-ն կազմակերպել, ղեկավարել և անձամբ մասնակցել է զենքի գործադրմամբ տուժողի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության սպառնալիքով Գ. Հ.-ի առևանգմանը:
Հունիսի 19-ին, ժամը 09:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վահրամ Փափազյան փողոցի թիվ 46 շենքի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հունիսի 19-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄըքԱլիսթերի գլխավորած պատվիրակությանը:
ՊՆ պաշտոնյան 31 մլն դրամ կաշառք է ստացել:
Շուրջ 10 օր անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանը չի հայտնաբերվել: Քրեական գործ է հարուցվել սպանության հոդվածով:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` երեկ գիշերը վատթարացել է գեներալ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը. կտրուկ բարձրացել է նրա արյան ճնշումը եւ արյան մեջ շաքարի պարունակությունը: