«Մեռած էի, թաղած չեմ, ոնց կարելի էր հերոսից իջնել տուշոնկա գողանալ». Սեյրան Սարոյան

«Ուրեմն, մի քանի ամիս առաջ բոլորդ հիշում եք, որ ասեցի` ով զինվորի տուշոնկեն գողանա, եթե դատախազն էլ չպատժի, Աստված կպատժի: Ասե՞լ եմ, թե՞ չեմ ասել: Է, Մանվելը որ իմ ասածը, իրա ընկերոջ ասածը լսեր, կա՛մ՝ էտի կբաժաներ երկրապահի սոված ժողովրդին, կա՛մ՝ կթափեր, էլի: Հիմա վատը գիտե՞ս ինչն ա` հա՛մ Աստվածն ա պատժում, հա՛մ դատախազը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Մանվել Գրիգորյանի մտերիմ ընկեր Սեյրան Սարոյանը` հավաստիացնելով, որ ինքը տեղյակ չի եղել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերվածից:

Ըստ նրա` ապրիլյան պատերազմի ժամանակ ինքը եղել է Քելբաջարում, Մանվել Գրիգորյանը` Հորադիսում, իրարից շատ հեռու են եղել:

«Սաղ մի յան, ընենց քֆուրներ ա կերել, ընենց երդումներ ա կերել, ով որ զինվորի հացը գողնա…»,- ասաց Սարոյանը` հավելելով, որ երեկվանից շոկի մեջ է, զենք բոլորն էլ կարող են ունենալ, բայց զինվորի հացն ու երեխաների նամակները այլ բան են:

«Մեռած էի, թաղած չեմ, ոնց կարելի էր հերոսից իջնել տուշոնկա գողանալ»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս