
Հայաստանի լեռներում սկսվել Է ռուսական ռազմակայանի տանկիստների պատրաստումը

Հայաստանի ռուսական ռազմակայանում ձեռնամուխ են եղել ուսուցման նոր մեթոդիկայով տանկային ստորաբաժանումների զինծառայողների պատրաստմանը:
«Ալագյազ» զորավարժարանում տանկիստները յուրացնում են կրակային դիրքերի ընտրության եւ հենակետերի սարքավորման ունակությունները: Ծովի մակերեւույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա զինծառայողները հրաձգություն են կատարում ցուցակային արկերով՝ հընթացս խոցելով թիրախները:
Կրակային եւ հատուկ մարտավարական պարապմունքների ընթացքում ստորաբաժանումները անօդաչու թռչող ապարատների անձնակազմերի եւ հետախուզական ստորաբաժանումների հետ փոխգործակցությամբ կատարում են առաջադրանքներ՝ հետախուզական-կրակային կոնտուրների համակարգում՝ փակ կրակային դիրքերից հրաձգությամբ: Բարձրլեռնային դաշտային պայմաններում տանկային ստորաբաժանումների գործնական պարապմունքներին ներգրավված են ավելի քան 100 զինծառայող եւ շուրջ 30 միավոր ռազմական տեխնիկա: