«Ռեժիմի մնացորդները դիմադրում են»:
Հունիսի 20-ին՝ ժամը 21:55-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղու թիվ 1 շենքի բնակարաններից մեկի (5-րդ հարկ) բնակիչը փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով պատուհանից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 21-24-ի գիշերը և երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 21-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Հունիսի 21-ին՝ ժամը 00:00-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ-Մրգանուշ ավտոճանապարհին` բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 21-ին՝ ժամը 03:53-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհին՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 21-ին՝ ժամը 02:50-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի տակ քաղաքացի կա ընկած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում լուսանկար է հրապարակել:
Հունիսի 21-ին՝ ժամը 04:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է, ներսում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Անկախ նրանից, թե ովքեր են այս պահին բերման ենթարկվածները, հարցաքննվածները, դրան պետք է հանգիստ վերաբերվել։ Ինչ-որ տեղ դա նաև Մանվել Գրիգորյանի շահերից է բխում»,- ասում է Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 21-ին ժամը 09.00-24.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
ՀՀ քննչական կոմիտեին այս տարի կհատկացվի 46 մլն 668.3 հազար դրամ, այդ թվում՝ առաջին կիսամյակում՝ 20 մլն 7 հազար դրամ, ինն ամսում՝ 40 մլն 1400 դրամ։
2018թ. մայիսի 30-ին Շիրակի մարզի դատախազությունից ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին էր ուղարկվել aravot.am կայքում զետեղված «Արվեստի կրթօջախը վերածել են առևտրի կենտրոնի. կոսերվատորիայի շրջանավարտ» հրապարակումը և «Ինձ 2500 դրամ աշխատավարձ են տվել, պայմանագիր չեն կնքել. կոնսերվատորիայի նախկին աշխատակից» վերտառությամբ տեսաձայնագրությունները` դրանցում ներկայացված հանգամանքներն ուսումնասիրելու և անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու միջոցով տեղեկությունների իսկությունը պարզելու ցուցումով:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն հունիսի 20-ին այցելել է Գեղարքունիքի մարզ։
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում հունիսի 20-ին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ, դատարանի որոշումներով, խուզարկություններ են կատարել, այսպես կոչված «օրենքով գողեր»-ի բնակարաններում:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 21-ին կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը․
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանը որոշում է կայացրել մերժել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի պաշտպան Տիգրան Եգորյանի միջնորդությունը` իր պաշտպանյալի խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կապված Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի ղեկավարի թեկնածության հետ: Բաց նամակում ասված է.
14-ամյա Հայկ Հարությունյանը, ում անհետ կորելու մասին դեռ հունիսի 8-ին հայտարարություն էր տարածել ոստիկանության Մասիսի բաժինը, դեռ չի հայտնաբերվել: Աուտիզմով տառապող երեխայի որոնողական աշխատանքներն արդեն դադարեցվել են:
Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի գիտխորհրդի անդամ Հայկ Դեմոյանը հայտնում է, որ հունիսի 20-ին հորդառատ անձրևի պատճառով մարվել է Մեծ Եղեռնի հուշահամալիրի Հավերժական կրակը:
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայության իրականացրած խուզարկության արդյունքներով արված բացահայտումներին:
ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ 12.02.2013թ.-ին Մանվել Գրիգորյանի կողմից ստեղծվել է «Գեներալ Մանվել Գրիգորյան» բարեգործական հիմնադրամը, որին տարբեր քաղաքացիներ և կազմակերպություններ ինչպես կանխիկ, այնպես էլ բանկային փոխանցման եղանակով հատկացրել են տարբեր չափերի գումարներ:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննված քրեական գործով բացահայտվել են N զորամասում տեղի ունեցած մի շարք չարաշահումներ. մեղադրանք է առաջադրվել 3 անձի, այդ թվում նաև՝ զորամասի հրամանատարին:
Ռուսաստանի Արխանգելսկի մարզից դեպի Հայաստան ուղիղ չվերթ կբացվի:
Քիմիական/էկոլոգիական ինժեներ Հարութ Բրոնոզյանի պատվերով ԱՄՆ-ից, Ավստրալիայից և Կանադայից 4 փորձագետներ, որոնք անցած տարվա սկզբից ուսումնասիրում են «Lydian international» ընկերության կայքում առկա մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր և ներկայացրել են եզրակացություններ Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի էկոլոգիական ռիսկերի վերաբերյալ, համարում են, որ Ամուլսարում հանքի թթվային դրենաժը լավ չի գնահատվել «Լիդիանի» կողմից, և կառավարման պլանները բավարար չեն։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննված քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են կաշառք տալու պատրվակով խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 3 անձ:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 20-ին հանդիպել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուների հետ:
ՀՀ ոստիկանության աշխատակիցները հատուկ գործողություններ է իրականացնում ԵԿՄ-ի կենտրոնական գրասենյակում: