
«Զվարթնոց» օդանավակայանում տղամարդ է բերման ենթարկվել

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հունիսի 18-ին, ժամը 7.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան թիվ 907 չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1974 թ. ծնված Սահակ Գ.-ին, որը ապրիլի 28-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) 2-րդ մասի մեղադրանքով: