Բաժիններ՝

«Հադրութում գեներալ Մանվելն իր խմբով եկել է, զինվորներին հայհոյել, բախում է եղել նրանց միջև». ապրիլյան պատերազմի մասնակից

«Մենք շնորհակալություն են հայտնում այն մարդկանց, ովքեր անում են այսպիսի բացահայտումներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց  «Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» շարժման հեղինակ, «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» հ/կ ղեկավար Մանուել Մանուկյանը՝ անդրադառնալով գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատան խուզարկությանը։

Նա ասաց, որ մինչև վերջ նոր կառավարության և վարչապետի կողքին են, միայն խնդրում են մինչև վերջ գնալ։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ապրիլյան պատերազմի օրերին, երբ ինքը ժամկետային զինծառայող էր, սննդի խնդիր ունեցե՞լ են։

«Կար սնունդ, այնպես չէ, որ մարդ սովամահ է լինում, բայց այն, ինչ պետք է գար, չի գալիս։ Մինչև վերջին զինվորին հասցնելու կետը պետք է հսկողություն սահմանվի։ Այդ ժամանակ Գերմանիայից կապվել էին ինձ հետ ու ասում էին, որ ուզում են անձամբ զորամաս սնունդ ուղարկել։ Ինչքան վիրավորական էր ինձ համար, որ երբ զինվոր ես, առաջնագծում ես, ու քո թիկունքի մարդկանց չեն վստահում»,- ի պատասխան՝ ասաց նա։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է գեներալի առանձնատանը հայտնաբերված նամակներին, նա հետևյալն ասաց. «Որ դու բացում ես նամակը, երեխան գրել է՝ իմ զինվոր ջան, դա մեծ ոգևորություն է։ Կարող է՝ այդ կոնֆետը չուտես, բայց այդ նամակից հետո քեզ երկրի տեր ես զգում, մեծ պատասխանատվության առաջ ես կանգնած»։

Ապրիլյան պատերազմի մասնակիցը հայտարարեց նաև, որ գեներալ Մանվել Գրիգորյանն ապրիլյան պատերազմի ժամանակ հարձակվել է զինվորների վրա, հայհոյել նրանց. «Հադրութում զինվորները ճանապարհին կանգնած են եղել, նա իր խմբով եկել է, ճանապարհը նեղ է եղել, և իջել է ու զինվորներին հայհոյել, բախում է եղել նրանց միջև, բայց նա պետք է իջներ, հարցներ՝ զինվորներ, ի՞նչ է տեղի ունեցել, ինչո՞վ օգնենք»։

Մանրամասները 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս