![](/banners/BeFunky-design.jpg)
«Ուրախ կլինեմ, որ վերաբացվի». Միհրան Պողոսյանը՝ օֆշորի գործի հնարավոր վերաբացման մասին
![](https://168.am/wp-content/uploads/2018/03/Mihran-Poxosyan.jpg)
ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ մտավախություն չունի՞, որ օֆշորի գործը կվերաբացվի:
«Ուրախ կլինեմ, որ վերաբացվի, և դուք անձամբ տեսնեք, որ էն, ինչ եղել է ժամանակին, էն հայտարարությունները, որ եղել են իմ կողմից ժամանակին, եղել են միայն ճշմարտություն»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը:
Մանվել Գրիգորյանի գործի վերաբերյալ Մ.Պողոսյանը նշեց, որ փաստերը շատ են, բայց պետք է սպասել քննությանը: