Բաժիններ՝

Տեղեկություններ են ստացվել, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյան երթևեկում է թիկնազորով և մեքենաներում զենք-զինամթերք կա. ոստիկանություն

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավորվարչությունում տեղեկություններ են ստացվել, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյան երթևեկում է թիկնազորով և մեքենաներում զենք-զինամթերք կա։ Հունիսի 18-ի գիշերը՝ ժամը 23-ն անց 40-ի սահմաններում, ոստիկանները Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում հատուկ գործողություն են իրականացրել։ Մեքենաներում հայտնաբերվել են ինքնաձիգ և ատրճանակ, որոնց օրինականությունը ստուգվում է։ Մեքենաները տեղափոխել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Դրանցից երկուսը եղել են փոխարինված համարանիշերով, ինչպես և մեքենաներում տեղադրված են եղել հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ, առկայծող փարոսիկներ, նաև ռադիոկապի միջոցներ։ Իրավախախտումների փաստերով կազմվել են արձանագրություններ։ Հանգամանքները պարզվում են։

Ոստիկանության տեսանյութում նշվում է, որ խոսքը Հովհաննես Հովսեփյանի մասին է: Նա 2008-2016թթ. զբաղեցրել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետի պաշտոնը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930