Հայաստանի պատվիրակությունը` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մասնակցում է Արևելյան գործընկերության երկրների թվային տնտեսության/տեխնոլոգիաների նախարարական ոչ պաշտոնական հանդիպմանը։
«Եթե գյուղացին այսօր խնդիր ունի, ուրեմն պետք է լուծվի։ Մենք պետությո՞ւն ենք, թե՞ դատարկագլուխների ինչ-որ մի շայկա է, որը հարցի լուծումը չի կարողանում տալ: Ընդհանրապես գյուղատնտեսությունը պետք է մեկ անգամ կարգի բերենք, և վերջ»։
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի գլխավորած պատվիրակությանը:
Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը կարճել է Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի նկատմամբ Երևանում ապրիլի 13-22-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործերը:
Պետական աջակցության ծրագրերով հանրապետության տարբեր մարզերի շահառուներին սերմացուի և պարարտանյութի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթներում քննվում է 51 քրեական գործ՝ 51 համայնքների վերաբերյալ։
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հասարակական կազմակերպության նախագահի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշում է կայացրել բավարարել ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի գրավման գործով ամբաստանյալ Գառնիկ Հովակիմյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը` իր պաշտպանյալի խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու վերաբերյալ:
ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են խորությամբ ուսումնասիրվել ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում իրականացված՝ 2016-2017թթ. ընթացքում պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման և սեփականության կառավարման նկատմամբ վերահսկողության արդյունքներին վերաբերող հաշվետվությունը, դրան կից ներկայացված՝ արձանագրված խախտումները հիմնավորող լրացուցիչ նյութերն ու փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի կողմից հարուցվել է հերթական քրեական գործը:
Երևան քաղաքի Կենտորն համայնքի Հերացի փողոցի 16 և 18 շենքերի բնակիչները կրկին բաց նամակ են գրել՝ ուշադրությունը բևեռելով այս շենքերի բակային մասում տարիներ շարունակ տեղ գտնող անօրինակնությունների ու նորանոր մտահոգող զարգացումների վրա։
Հունիսի 21-ին, ժամը 15:08-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 29ա շենքի 7-րդ մուտքի հոսանքազրկման պատճառով քաղաքացիները մնացել են վերելակում (ներսում վատառողջ քաղաքացի կա). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կառավարությունն ընդունեց որոշում, որով նախատեսվում է Հանրապետական զորակոչային հանձնաժողովի կազմը սահմանել նոր կառավարության կազմին համապատասխան, բացի այդ, կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում ընդգրկվում է նաև ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության աշխատակից:
Արարատի մարզում հունիսի 19-ին «Ուրալ»-ի շրջվելու հետևանքով վիրավորված զինծառայողների առողջական վիճակը բավարար է, նրանք շուտով դուրս կգրվեն հիվանդանոցից:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է հաճելի անակնկալներ մատուցել հասարակությանը: Հերթականը եղել է «Kia Rio X-line» մակնիշի ավտոմեքենայի խաղարկությունը, որի ամբողջ ընթացքը, ուղիղ հեռարձակման ռեժիմով, մայիսի 24-ին ցուցադրվել է ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Այսօր ժամը 14:30-ի սահմաններում Գյումրու Վարդանանց հրապարակի կայանատեղիում այրվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ պարզելու «Յանս» ռեստորանային համալիրում արձանագրված չարաշահումների բոլոր հանգամանքները։
ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների վարույթում քննվում է 13 քրեական գործ՝ նախադպրոցական, դպրոցական հաստատություններում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ:
Հունիսի 20-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Վ.Ս.-ին կարճատև տեսակցության եկած ազգականներ Ն.Ս-ին և Դ.Գ.-ին:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հունիսի 21-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ՓԲԸ-ի սպասարկման սրահից գողություն կատարած անձի ինքնությունը։
Արցախի հերոս գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից «զինվորի հացը գողանալը» և աշակերտների օգնությունները յուրացնելն արդար վրդովմունք է առաջացրել բոլորիս մեջ։ Հիրավի անարդարացնելի արարք, որ կրկին մտահոգության առիթ է տալիս և հարցականի տակ դնում մարդու զարգացման ուղին՝ homo sapiens-ից՝ մինչև homo empathicus, հատկապես այն պատճառով, որ «գողացվել է ապրիլյան պատերազմի» մասնակիցների՝ արտակարգ վտանգավոր իրավիճակում գտնվողների համար նախատեսված օգնությունը։
Թմրանյութերի ապօրինի շրջանառության կասկածանքով նախօրեին ձերբակալվել է «Օրենքով գող» Անդիկը՝ նույն ինքը Անդրանիկ Հարությունյանը:
«Սասնա ծռերի» 11 անդամների գործով կալանքի տակ գտնվող Արմեն Լամբարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվեց:
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության» հ/կ նախագահ Ժաննա Ալեքսանյանը գտնում է՝ այն, որ նախկինում մարդիկ գտնվում էին օրենքից դուրս, ու գեներալներն էլ թաթախված էին կոռուպցիայի մեջ, բոլորին էր հայտնի, սակայն այդ դեպքերն արձագանք չէին գտնում Զինված ուժերի ղեկավարության և նախկին իշխանությունների կողմից։
Մայիսի 22-ին վարչապետի որոշմամբ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար նշանակված Դավիթ Սանասարյանը դեռևս չի լուծել կնիքի հարցը և չի կարող զբաղվել քաղաքացիների դիմումներով։ Այսօր կառավարության նիստից հետո ի պատասխան 168.am-ի հարցի՝ ծառայությունն արդեն ունի՞ կնիք, կանոնադրություն, Սանասարյանը պատասխանեց. «Հիմա որ մի րոպե շուտ թողնեք, մի րոպե շուտ կմոտենամ, կնիքի հարցը լուծեմ»։
Հունիսի 21-ին, ժամը 10:54-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի մոտ 35-րդ կմ-ի դաշտամիջյան հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ռուսական ռազմակայանում մեկնարկել են զինծառայողների վարժանքները հետախուզական-հարվածային (կրակային) կոնտուրներում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հրաժարվեց քննարկել կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ստացված առաջարկությունները՝ նշելով, որ ճիշտ տեղը չէ։
Բացի այդ, 2014թ. նշված դպրոցի տնօրեն է նշանակվել Խաժակ Ա.-ի կինը՝ Գեղեցիկ Ա.-ն, որը դրսևորել է պաշտոնեական անփութություն՝ ձևակերպված վերոնշյալ աշխատակիցներին թողնելով աշխատանքի, ինչի արդյունքում Հմայակ Դ.-ն՝ շարունակել է ստանալ վերջիններիս աշխատավարձերը:
Հունիսի 20-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Արթիկի բաժնում թիվ 4 դպրոցի գործավարից հաղորդում է ստացվել, որ դպրոցի տնօրեն Նունե Գ.-ն Հայկ Մ.-ին ընդունել է որպես գիշերապահ։
Հունիսի 20-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում Ռաֆիկ Ի.-ն դիմում է ներկայացրել, որ Արտաբույնք համայնքի նախկին ղեկավար Սամվել Ս.-ն իր պաշտոնավարման ընթացքում /1997-2016թթ./ թույլ է տվել չարաշահումներ։