Մխիթար Հերացու փողոցի համար 16 և 18-ի շենքերի բնակիչները կրկին բարձրաձայնում են ապօրինությունների մասին
Երևան քաղաքի Կենտորն համայնքի Հերացի փողոցի 16 և 18 շենքերի բնակիչները կրկին բաց նամակ են գրել՝ ուշադրությունը բևեռելով այս շենքերի բակային մասում տարիներ շարունակ տեղ գտնող անօրինակնությունների ու նորանոր մտահոգող զարգացումների վրա։
Նրանք բաց նամակով դիմում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում մասնավորապես ասված է.
«Ապօրինույթյունները սկիզբ են առել ներկայիս Հերացի 16/6 հասցեի ձևավորումից ի վեր, որի հիմքում ընկած հողատարածքը 1960-ականներից եղել է հանրային բակային տարածք։ Խարդախության ու անօրինականության հետևանքով այդ բակային հողատարածքը առանց բնակիչների իմացության ու նրանց համաձայնության, վստահաբար կոռուպցիոն միջամտությունների արդյունքում, հայտարարվել է հարևան Այգեստան 11 փողոցի մասնավոր տան պատկանող՝ նրա սեփականություն հանդիսացող, հողատարածք։ Այդ մասին տեղեկցել ենք ՀՀ պետական կադաստրի վարչություն կատարած հարցման արդյունքներից։
Այնուհետև ապօրինի սեփականատիրոջ կողմից այդ նորաձևավորված Մխիթար Հերացի 16/6 հասցեի տակ գտնվող հողի ապօրինությունը քողարկելու նպատակով ՝ այն բազմիցս վաճառվել է, վերավաճավել, գրավադրվել և հասել է ներկայիս սեփականատեր Վահե Տեր-Եսայանին, որը և իր ընտանիքի անդամները աչքի են ընկնում վերջին տասնամյակներում ք․ Երևանի Կենտրոն համայնքի տարբեր ու բազմաթիվ հողերի ու շինությունների սեփականատերեր։
Այս վերջին փաստը սակայն մեզ չէր հուզի այնքան, որքան նա արժանացել է մեր ՝ բնակիչներիս ուշադրության առարկա, եթե սեփականատիրոջ գործողությունները, որ շարունակում են սկզբնաղբյուր ապօրինությունների շարքը, չսպառնաին մեր, ինչպես նաև այլ շենքերի բնակիչների պարզ իրավունքներին՝ անվտանգ, բարեկեցիկ ու առողջ ապրելու, բարեկեցիկ միջավայր ունենալու սկզբունքային իրավունքներին։
Մեզ հասած տեղեկություններով, բակային այս սուղ տարածքում Վ․ Տեր-Եսայանը շարունակում է սեփականաշնորհել հանրային նոր հողակտորներ Քաղաքապետարանի թույլտվությամբ, սակայն բնակիչներին այդ մասին շարունակաբար տեղեկատվություն չի տրամադրվում, մեր պահանջով փաստաթղթեր ու թույտվության փաստեր սակայն չեն ներկայացվում։ Ամենա վտանգավոր ու աներևակայելի պռոյեկտները իրականացվում են մեր աչքերի առջև ցինիկաբար արձագանքելով, որ գումարը եթե բավարար է, ամեն ինչ կարելի է իրականացնել։
Օրինակ, ապամոնտաժում են ու մոնտաժում բարձր ճնշման գազաբաշխիչ կայանը, այն տեղափոխելով անմիջապես բնակելի շենքի բնակարանների ննջասենյակների դիմաց ու հարևանությամբ, գազամուղ խողովակները նույնպես բնակարաների ննջասենյակների առջև են հայտնվել։ Նախատեսվում է բակի այդ հատվածում՝ խախտելով քաղաքաշինական ու բնապահպանական բոլոր նորմերը, կառուցել բազմահարկ շինություն՝ ըստ տեղեկատվության հյուրանոց, ընդարձակելով դեպի նոր բակային տարաքներ սեփականատիրոջ կալվածքները։
Մենք բնակաիչներով դեռևս անցյալ տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից փորձում ենք ահազանգել ու ստանալ սպառիչ բացատրություններ թե քաղաքապետարանից և թե «Գազպրոմ» ընկերությունից, սակայն նրանք կամ ի սպառ առհամարհում են մեր նամակները, կամ կծկտուր տեղեկատվություն են մեզ տրամադրում, իսկ ավելին ճիշտ չեն տրամադրում այն։
Մենք հեղափոխության հռչակած՝ պայքար կոռուպցիային ու անօրինականությանը, սկզբունքներին հավատալով ու միանալով դրանց, նորից ենք դիմել նշված կառույցներին հունիս ամսին զանգերի, ահազանգերի, գրությունների միջոցով, որոնք սակայն կրկնաբար առհամարվում են, կամ խուսափող պատասխանների են արժանանում։
Քաղաք Երևանի տնտեսությունը ու հողային ռեսուրսները դաժանաբար վատնված են, ապօրինության մեջ են թաղված ու այս իրավիճակը չի կարող թույլ տալ առողջ, բարեկեցիկ ու արժանապատիվ սերունդներ ձևավորել այս քաղաքում։ Քանի դեռ ապօրինությունը չի վերջնականորեն ներթափանցել մեր երկրի նորանպատակ առողջացող միաջավայրում և դեռևս կատարվածը շտկելու հնարավորություն կա, Ձեր անձնական ու Ձեր թիմակիցների միջամտության կարիքը խիստ անհրաժեշտ ու հույժ կարևոր է։
Եթե այն ահազանգերը, որոնք վերաբերվում են ապօրինի սեփականությանը կամ վտանգավոր ծրագրերի իրականացմանը չարձագանքվեն, ու կանխման դրական լուծում չստանան ներկայումս, ապա այս անպատիժ իրավիճակը կհանգեցնի հերթական հիասթափության ու անվստահության, այդ թվում նաև հռչակած բարեփոխումների ու կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրերի հանդեպ։
Խնդրում ենք Ձեր անձնական միջամտությունը բարձրացրած հարցի վերաբերյալ՝ ստանալու Քաղաքապետարանի, «Գազպրոմ» ընկերության ու այլ ներգրավված մարմիների կողմից սպառիչ փասեր ու պատասխաններ, ինչպես նաև կանխելու կատարվող ապօրինի հանրային հողերի զավթումները ու մարդու անվտանգությանը սպառնացող գործողությունները։
Պատասխան նամակի կամ կապ հաստատելու համար առաջարկում ենք դիմել Նունե Դարբինյանին, հեռ 091418311, 010575527, հասցե ք․ Երևան, Հերացի 18, բնակարան 3»։
ք․ Երևանի , Մխիթար Հերացու շենքեր 16 և 18-ի բնակիչներ