
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Հունիսի 21-ին, ժամը 10:54-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի մոտ 35-րդ կմ-ի դաշտամիջյան հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes-Benz W124» մակնիշի ավտոմեքենան (4 ուղևոր):