Բաժիններ՝

Պարտադիր բաղադրիչը մնալո՞ւ է, թե՞ ոչ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հրաժարվեց քննարկել կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ստացված առաջարկությունները՝ նշելով, որ ճիշտ տեղը չէ։

«Կան հարթակներ, նախագիծը կդրվի e-draft-ում, մարդիկ կքննարկեն, կամփոփեն, և աշխատանքը կարվի մաքսիմալ սեղմ ժամկետներում»,- ասաց Մ.Թանդիլյանը՝ նկատելով, որ կուտակայինն ամենաբարդ ու ամենադժվար լուծելի խնդիրը չի սոցիալական ապահովության ոլորտում։

Ըստ նրա՝ պետք է գալ ընդհանուր հայտարարի, ունենալ միասնական որոշում և կիրառել. «Այստեղ որևէ այլ խնդիր կուտակայինի հետ իրականում չկա։ Դա անելը հնարավոր է, հեշտ է»։

Հարցին՝ այն մարդիկ, որոնք չեն ցանկանա լինել պարտադիր կուտակային համակարգում, կունենա՞ն նման իրավունք, նախարարը պատասխանեց, որ պատրաստ է նաև այդ մարդկանց հետ հանդիպումներ և քննարկումներ անցկացնել. «Նրանց ձայնը լսելի է ինձ, բայց ոչ լայն հանրությանը, բնականաբար, ես պատրաստ եմ հանդիպել նրանց հետ, տեսնել իրենց առաջարկները և գալ միասնական ընդունելի, հասկանալի լուծումների»։

Կարդացեք նաև

Սակայն, չնայած հարցերին, Մ.Թանդիլյանն այդպես էլ չհստակեցրեց՝ պարտադիր բաղադրիչը մնալո՞ւ է, թե՞ ոչ։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս