Փրկարարները վերելակից դուրս են բերել քաղաքացիներին
Հունիսի 21-ին, ժամը 15:08-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 29ա շենքի 7-րդ մուտքի հոսանքազրկման պատճառով քաղաքացիները մնացել են վերելակում (ներսում վատառողջ քաղաքացի կա). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները վերելակից դուրս են բերել Ա. Ք.-ին (1971 թ.) և Հ. Հ.-ին (1934 թ.):