
Արթիկի բաժնում թիվ 4 դպրոցի գործավարից ստացված հաղորդումը դպրոցի տնօրենի դեմ՝ ստուգվում է

Հունիսի 20-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Արթիկի բաժնում թիվ 4 դպրոցի գործավարից հաղորդում է ստացվել, որ դպրոցի տնօրեն Նունե Գ.-ն Հայկ Մ.-ին ընդունել է որպես գիշերապահ, իսկ Սրապիոն Հ.-ին՝ որպես հնոցապան, սակայն վերջիններս աշխատանքի չեն ներկայացել, հաճախումների մատյանում Հայկ Մ.-ի փոխարեն ստորագրել է հայրը՝ Վաչագան Մ.-ն, իսկ աշխատանքի հաշվարկի տեղեկագրում տնօրենի հանձնարարությամբ ինքը Սրապիոն Հ.-ի անվան դիմաց ամեն օր ներկա է դրել, մինչդեռ վերջինիս փոխարեն աշխատանքի է ներկայացել Կարեն Թ.-ն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: