Բաժիններ՝

Պատահար Սպիտակի ոլորանների մոտ

Հուլիսի 3-ին՝ ժամը 05:10-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սպիտակի ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի 20-րդ կմ-ին «Opel Sintra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Մ., ծնված 1997 թ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Փրկարարները հոսանքազրկել և ուղղել են ավտոմեքենան:

ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս