Բաժիններ՝

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար ընտրվեց Նարինե Մարգարյանը

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի անդրանիկ նիստի ժամանակ որոշոմ կայացվեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի պաշտոնի թափուր մրցույթ հայտարարել։

Նաև որորոշվեց, որ տնօրեն կարող է լինել հումանիտար և հասարարակական գիտւթյունների գիտական աստիճան ունեցող անձ: Մինչ նոր տնօրենի նշանակումը՝ ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը առաջարկեց տնօրենի պաշտոնակատար նշանակել գիտքարտուղա Նարինե Մարգարյանին:

«Առաջարկ կա թանգարան ինստուտ տնօրենի պարտականությունը դնել աշխատակիցներից մեկի վրա, իմ առաջարկն է՝ հաշվի առնելով սպեցիֆիկան և վերջին շրջանում ստեղծված մթնոլորտը՝ այդ պարտականությունը դնել գիտքարտուղար Նարինե Մարգարյանի վրա»,- նշեց փոխնախարարը:

Նարինե Մարգարյանը տվեց իր համաձայնությունը և ընտրվեց միաձայն: Հոգաբարձուների խորհդի անդամ Հրանուշ Խառատյանը, ով վարում էր նիստը, նշեց, որ Նարինե Մարգարյանը տնօրենի պաշտոնակատարի պաշտոնը պետք է ստանձնի առնվազն երկու ամսով՝ մինչ տնօրենի ընտրությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հիմնադրամի նախագահի պաշտոնին առաջադրեցին Ռայմոնդ Գևորգյանի թեկնածությունը, ով թեև Հայաստանում չէր և չէր մասնակցում նիստին, սակայն հաղորդագրություն փոխանցեց, որով տվեց իր համաձայնությունը: Բաց քվեարկությամբ նա ընտրվեց հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս