
Հրդեհ Երևանում. մեկնել է երկու մարտական հաշվարկ

Հուլիսի 2-ին՝ ժամը 17:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Էրեբունի փողոցի թիվ 17 հասցեում գտնվող չշահագործվող խանութում:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում են Էրեբունի փողոցի թիվ 15 հասցեում գտնվող չշահագործվող խանութի տանիքի փայտյա կառուցատարրերը (120 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ 18:06-ին: