
Դիմակավորված ավազակային հարձակում Երևանում. անհայտ անձը փոխանակման կետից խոշոր չափի գումար է հափշտակել. shamshyan.com

Երեկ, հուլիսի 21-ին զինված ու դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 04։00-ի սահմաններում դիմակավորված անհայտ անձը զենքով զինված մտել է Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի վրա գործող «Երևան Սիթի» սուպերմարկետ և, տարադրամի փոխանակման կետի աշխատակցին սպանության սպառնալիքներ տալով, պահանջել է գումար։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, զինված հանցագործը փոխանակման կետի աշխատակից 30-ամյա Գ․Բ․-ից պահանջել և ստացել է 2 միլիոն 500 հազար դրամ, 150 հազար ՌԴ ռուբլի, և 1000 ԱՄՆ դոլար։ Այնուհետև, իր սև գործն ավարտելով, դիմել է փախուստի:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: