Բաժիններ՝

Կապիտանը վթարից տեղում մահացել է. վարորդին մեղադրանք է առաջադրվել

03.09.2018թ.՝ ժամը 14:45-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ N զորամասի պարետային դասակի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վ.Ա.-ն, վարելով իրեն ամրակցված, զորամասի հաշվեկշռում գտնվող «ՈՒԱԶ 3151» մակնիշի ավտոմեքենան, զորամասի մշտական տեղակայման վայրից մարտական դիրքեր տանող ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և աջ կողմի վրա շրջվել, ինչի հետևանքով ուղևոր, նույն զորամասի կապիտան Վազգեն Գագիկի Խաչատրյանն ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով` մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, հարուցվել է քրեական գործ։

Քրեական գործի նախաքննության ընթացքում ավտոմեքենայի վարորդ, շարքային Վ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել հրամանատարության հսկողության հանձնելը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս