Պատահար Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին. տուժածները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 20:33-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Տ. Ե., ծնված 1964 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել փոսը (4մx10մx2մ):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ուղևորները՝ Գ. Մ.-ն (ծնված 1957 թ․) և Հ. Ա.-ն (ծնված 1986 թ․) քաղաքացիների ուժերով դուրս են բերվել փոսից և տեղափոխվել Վարդենիսի զինվորական հոսպիտալ:
Փրկարարները փոսից դուրս են բերել ուղևորներին՝ Մ. Ս.-ին (ծնված 1956 թ.), Վ. (ծնված 1988 թ․) և Տ. Ե.-երին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջիններս հոսպիտալացվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները ուղևորների առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ վարորդինը՝ ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: