
Դատավորի դրամական միջոցներն ավելացել են. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի դրամական միջոցները նախորդ տարի կազմել են 6000 ՀՀ դրամ, 38 000 ԱՄՆ դոլար, 18 000 եվրո: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2017թ. տարեկան հայտարարագրից:
Տարեվերջում դատավորի դրամական միջոցները ավելացել են՝ 38 000 ԱՄՆ դոլարին ավելացել է եւս 1000-ը:
Դատավորի գույքի վերաբերյալ տվյաներ չկան:
2017 թ. պաշտոնատար անձի եկամուտը կազմել է 7 685 990 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
Նշենք, որ 2018 թ. մարտին Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի դատավոր անդամների քվեարկության արդյունքներով ԲԴԽ անդամ էր ընտրվել նաեւ Արմեն Խաչատրյանը:
Վերջինս ԲԴԽ անդամ ընտրվեց մարտի 1-ին: Նույն օրը, երբ 10 տարի առաջ՝ 2008թ. մարտի 1-ին, նա Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերության հաղորդակը ապամոնտաժելու վերաբերյալ վճիռ էր կայացրել, ինչն էլ նշանակում էր եթերազրկել հեռուստաընկերությունը: Արմեն Խաչատրյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է 2007 թվականից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: