
Բազմատոննանոց ռուսական անօդաչուի թռիչքը ցուցադրել են տեսանյութում

«Զվեզդա» հեռուստաալիքը ցուցադրելէ «Ալտաիր» ծանր անօդաչու թռչող սարքի թռիչքը: bmpd բլոգը հնարավոր է համարում, որ հոլովակում հայտնվել են դրոնի երրորդ նախատիպի թռիչքային փորձարկումները, որը Կազանում մշակվում էՌԴ պաշտպանության նախարարության պատվերով:
Երեք տոննա քաշ ունեցող սարքը, որի թեւերի բացվածքը 28,5 մետր է, կարող է կրել մինչեւ 2 տոննա բեռ, հաղթահարել 10 հազար կիլոմետր տարածություն, հասնել 12 կիլոմետր բարձրության եւ ինքնավար թռիչք իրականացնել մինչեւ երկու օր: Սարքի առաջին նախատիպը թռիչք է կատարել 2016 թվականի հուլիսին, երկրորդ նմուշն արձակվել է 2017 թվականի մայիսին: