
Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Բաղանիսը

Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 11-ին գնդակոծել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը:
«Մի քանի օր առաջ էլ են կրակել, երեկ էլ երեկոյան մի քանի անգամ կրակեցին»,- ասաց նա:
Նրա խոսքով` վերջին 6 օրում ադրբեջանական զինուժը գյուղը գնդակոծել է երկու անգամ: Կարեն Աբազյանը նշեց, որ նախկինում կրակոցներն այդքան հաճախակի չէին լինում: