
Դատական նիստերի ձգձգման պատճառով անչափահասը դարձել է չափահաս. Արման Թաթոյան. «Ա1+»

Հայերեն թարգմանությամբ լույս է տեսել երեխաներին անազատության մեջ պահելու վայրերի մշտադիտարկման գործնական ուղեցույցը։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ կարևորում է այս ուղեցույցը, քանի որ այն ուղղված է ազատության զրկման վայրերում երեխաների իրավունքների պաշտպանությանը։
«Այս ուղեցույցի պահանջները կարող են կիրառելի լինել այն բոլոր հաստատություններում մոնիտորինգներ անցկացնելիս, որտեղ երեխաները պահվում են ոչ դասական իմաստով ազատազրկման մեջ, այսինքն՝ մանկատներ և նմանատիպ այլ հաստատություններ»։ Նրա խոսքով՝ այսօր միջազգային իրավաբանությունը զարգանում է այն ուղղությամբ, որ այդ հաստատությունների նկատմամբ նույնպես կիրառելի լինեն խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի հիմնադրույթները։ Ուղեցույցում ներառված են նախապատրաստական աշխատանքներից սկսած մինչև մոնիտորինգային աշխատանքների ավարտը ներկայացնող գործընթացներ։
Ամբողջությամբ՝ «Ա1+» կայքում: