«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 11-ին ժամը 10:00-ից մինչև ապրիլի 12-ը 10:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արշալույս, Ֆերիկ, Գեղակերտ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մրգաստան, Սամաղար, Խորոնք, Արտիմեդ համայնքների, ք.Էջմիածին Անդրանիկի թաղամասի, ինչպես նաև Արագածոտնի մարզի՝ Օշական, Ոսկեվազ, Ոսկեհատ համայնքների ջրամատակարարումը:
ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ապրիլի 10-ին ընդունել է թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության Եվրոպայի, Եվրասիայի, Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար Ջուդիթ Քեմբլին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանին, նույն ծրագրի իրավապահ գործերով ավագ խորհրդատու Ադի Հոլովեյին և համակարգող Մարիցա Հովհաննիսյանին:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 12-ին ժամը 10:00-ից մինչև 22:00-ն կդադարեցվի Դավթաշեն 4-րդ թաղամաս 1-31 շենքերի, Ձոր-1, Ձոր-2 թաղամասերի, Փիրումյան փողոցի, Դավթաշեն 3 թաղամաս 30, 31 շենքերի, Դավթաշեն վարչական շրջանի վարչական շենքի, Միկոյան 25 շենքի, Օլիմպավան, Reebok մարզահամալիրների, Անձնագրային և վիզաների վարչության մասնաշենքի ջրամատակարարումը:
Գյուղատնտեսական տարին մեկնարկել է:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն ապրիլի 10-ին, ժամը 17:14-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` բեռնատար ավտոմեքենան շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կոտորածից հրաշքով փրկված անձանց վկայությունները կասկած չեն թողնում, որ Մարաղայում կատարվածը ցեղասպանություն էր: Ցեղասպանություն, որը մնացել է անպատիժ ու չդատապարտված:
Պաշտոնական եւ աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ ժամանեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. ապրիլի 11-ին ժամը 10:00-18:00 կդադարեցվի Ավան վարչական շրջանի Դավիդ Մալյան փողոցի 7-27, Խուդյակով փողոցի 1-40 հասցեների, Ավան 3, 4, 5 և 6 փողոցները իրենց նրբանցքներով և 51 մանկապարտեզի ջրամատակարարումը։
«Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ, մոնիտորինգի և մարքետինգային հետազոտությունների բաժնի պետ Ռուբեն Հայթյանի փոխանցմամբ՝ իրենց բազմաթիվ հայտարարություններից հետո թվում էր, թե դրական փոփոխություն է լինելու, հակառակն է եղել:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուրախ եմ տեղեկացնել, որ 2019 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով զոհված քաղաքացիների թիվը նվազել է 17.3 տոկոսով:
168.am-ը «Առինջ մոլի» տնօրեն Սամվել Հակոբյանից այսօր հետաքրքրվեց, թե ի վերջո ի՞նչ է տեղի ունեցել առևտրի կենտրոնում, և արդյո՞ք ՊԵԿ աշխատակիցներն ինչ-որ բան հայտնաբերել են։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսին արդեն տասներորդ անգամ պապիկ կդառնա: Թրամփի որդին՝ Էրիկը թվիթերի իր էջում հայտնել է, որ շուտով ինքն ու կինը՝ Լարան, երեխա են ունենալու:
Պետական եկամուտների կոմիտեն դեռևս որևէ նորություն չունի Նորագավիթի մաքսատան այն աշխատակիցների ազատման վերաբերյալ, որոնք պետք է դիմում գրեին և աշխատանքից հեռացվեին ՀՀ վարչապետի հրահանգով։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս. թ. ապրիլի 11-ին ժամը 10։00-ից մինչև 18։00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Գ. Նժդեհի, Սևանի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյանի, Սմբատ Զորավարի, Վերին Շենգավիթ 1-ին, 3-րդ փողոցների, Արշակունյաց 45-63, Մանթաշյան 1-51, Թադևոսյան 2-8, Արցախ 30-38 համարների ջրամատակարարումը.։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին, ով հանդիսանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրը և հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Սարկիսյանին:
«Մեկ շաբաթ է՝ զիբիլը տեղից չի շարժվում, հասել է արդեն փողոց: 4 բնակելի շենք կա, հարևանությամբ գտնվող սեփական տներերից էլ են աղբը բերում-լցնում այստեղ: Առաջ չորս աղբարկղ էր, երկուսը տարել են, քամի էլ որ անում է՝ լրիվ փողոցը աղբով է պատվում: Ախր այսպես չի կարելի: Արդեն առնետները վխտում են. էն օրը տեսնեմ՝ կռիսը ուզում ա գա վրես, լավ ա, ավել կար, տվեցի գլխին՝ թռավ»,- ասաց Քանաքեռի 14 փողոցի 38/1 շենքի բնակիչներից մեկը:
«Այժմ այնպիսի իրավիճակ է, որ նրա շաքարային ցուցանիշը 7 էր, բարձրացել է 27: Գրիգորյանն այս պահին 110 միավոր ինսուլին է ստանում, որը մինչև կալանավորումը չի ստացել: Պաշտպանյալս ունի մի շարք այլ հիվանդություններ, որոնք շարունակում են բարդանալ, սակայն միայն քաղաքացիական հիվանդանոցում գտնվելու հանգամանքն է, որ առողջական վիճակը ինչ-որ չափով կայուն է պահում»,- նշեց պաշտպանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է «Ֆաստ կրեդիտ կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Ավան մասնաճյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Օրերս հայտնի դարձավ, որ մանկապատանեկան մամուլը՝ ի դեմս «Ծիծեռնակ», «Կանչ» և «Աղբյուր» պարբերականների, չի ստացել տպագրության համար պետական բյուջեով նախատեսված մոտ 40 մլն դրամը։
Ապրիլի 10-ին, ժամը 13:24-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 4/2 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Պետական մարմնի որևէ աշխատակցի ազատելու հրամանի մեջ չի կարող արձանագրվել, որ վարչապետի հանձնարարությունը կատարելու համար այս կամ այն անձը պետք է ազատվի աշխատանքից»։
ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում կատարված բնակարանային գողությունը, մեղադրանք է առաջադրվել երկու անձի:
«Եղել է դատարանի որոշում, համաձայն որի՝ խախտվել է անմեղության կանխավարկածը։ Այս հարցը կուսումնասիրեն իրավաբանները, և ժամկետի մեջ, եթե չի լինի Վերաքննիչ դատարան դիմելու որոշում, ուրեմն, իհարկե, օրենքով նախատեսված բոլոր պահանջները կկատարվեն»,- ասաց Վանեցյանը:
5-րդ զորամիավորման ենթակա N զորամասում անցկացվել են գումարտակների հրետանային ստորաբաժանումների պարապմունքներ:
Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 10-ին Չեխիայի պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի ուղեկցությամբ, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:
րթության և գիտության նախարարի հրամանով զբաղեցրած պաշտոնից երեկ ազատվել է Գյումրու թիվ Աստղիկ Ավետիսյանը տնօրենի պաշտոնից ազատման դիմում էր գրել ապրիլի 2-ին, որից հետո այլևս աշխատանքի չէր ներկայացել:
«Համաներման օրենքի քննարկման ժամանակ, այդ հարցը բարձրաձայնել ենք, և դա կանխատեսելի էր։ Յուրաքանչյուր համաներումից հետո ինչ-որ քանակությամբ անձինք՝ համաներման տակ հայտնված, կրկին վերադառնում են քրեակատարողական հիմնարկներ, դեռևս չկան դատավճիռներ, և մինչև վերջ սրանք հաստատված չեն։ Սակայն սա գիտությանը հայտնի է»:
Պետական եկամուտների կոմիտեն դեռ վարչապետին չի զեկուցել՝ արդյոք աշխատանքից ազատվել են այն ծառայողները, որոնց ինքը հանձնարարեց ազատել նախորդ օրը Նորագավիթի մաքսատուն կատարած այցի ժամանակ։
Ապրիլի 10-ի ցերեկը, 11-12-ը, 15-ին հանրապետության տարածքում տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: