
ՀՀ ոստիկանության շտաբի պետն ընդունել է թմրամիջոցների դեմ պայքարի արտերկրի փորձագետների

ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ապրիլի 10-ին ընդունել է թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության Եվրոպայի, Եվրասիայի, Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար Ջուդիթ Քեմբլին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանին, նույն ծրագրի իրավապահ գործերով ավագ խորհրդատու Ադի Հոլովեյին և համակարգող Մարիցա Հովհաննիսյանին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ողջունելով հյուրերին՝ Արմեն Ղուկասյանն ընդգծել է համագործակցության կարևորությունն ու արդյունավետությունը, նաև ներկայացրեց դրա շնորհիվ կատարված որոշ աշխատանքներ:
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար և իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության գործունեության մասին:
Խոսվել է մայրաքաղաքում ստեղծվելիք շարժական պարեկային ծառայության, օպերատիվ կառավարման նոր կենտրոնի կազմավորման և դրանց ստեղծմանն աջակցելու վերաբերյալ հարցերի մասին:
Անդրադարձ է եղել նաև ոստիկանության կադրային քաղաքականության, ոստիկանության հանդեպ հասարակության վստահության և ծառայություններում կանանց ներգրավվածության խնդիրներին:
Հանդիպմանը մատնանշվել են համագործակցության հետագա ուղղություններն ու քննարկվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: