Մահացել է «Ալֆ»-ի և «Սեզամ փողոցի» սցենարիստը՝ Թադ Մամֆորդը
67 տարեկան հասակում վախճանվել է «Ալֆ» սերիալի սցենարիստ եւ պրոդյուսեր Թադ Մամֆորդը: Այդ մասին, ինչպես հաղորդել է The Hollywood Reporter-ը, հայտնել է նրա քեռորդին՝ Ջոն Սիմսը։Մամֆորդը կյանքից հեռացել է Մերիլենդի նահանգի Սիլվեր Սփրինգ քաղաքում: Մահվան պատճառը դեռեւս չի բացահայտվում:
Կինեմատոգրաֆիստը չորս անգամ անվանակարգվել է «Էմմի» հեռուստատեսային մրցանակի: 1973 թվականին նա պարգեւն ստացել է «էլեկտրական ընկերություն» ուսուցողական մանկական հաղորդման համար:
«Ալֆ»-ից եւ «էլեկտրական ընկերությունից» բացի, Մամֆորդը աշխատել է այնպիսի շոուների վրա, ինչպիսիք են՝ «Ռազմադաշտային հոսպիտալը», «Նյու Յորքի ոստիկանությունը, «Սեզամ փողոցը», «Քոսբիի շոուն» եւ «Բլու խելացի շունը»: