Բաժիններ՝

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնի համար կհայտարարվի նոր մրցույթ

Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնի համար կհայտարարվի նոր մրցույթ, քանի որ սեպտեմբերի 19-ին կայացած մրցույթում հաղթող թեկնածու չի եղել: «Արմենպրես»-ի ունեցած այս տեղեկությունը հաստատեցին առողջապահության նախարարության հասարակայնության կապերի բաժնից` փոխանցելով, որ առաջիկա օրերին կհայտարարվի նոր մրցույթ, որին կարող են մասնակցել մրցույթի պահանջներին համապատասխանող անձինք:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից Սամվել Դանիելյանի` Արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակումը տարբեր քննարկումների առիթ էր դարձել, մամուլում նույնիսկ կարծիք էր հնչել, թե Թորոսյանն այս աշխատանքն իր նախընտրած մարդուն է վստահել:

Անդրադառնալով այս դիտարկմանը` նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանն ընդգծեց, որ առողջապահության նախարարության ենթակա բուժհիմնարկների ղեկավարների մրցույթների ազատ, արդար եւ օբյեկտիվ անցկացումը նախարարի հստակ դիրքորոշումն է` անկախ մամուլում տեղ գտնող որոշ անառողջ ու անհիմն մեկնաբանություններից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս