«Երևանը պատրաստ կլինի ընդունել հյուրերին և հանդես գալ որպես մաքուր մայրաքաղաք». Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր մամուլի ասուլիսում տեղեկացրեց, որ «Սանիտեք» ընկերության և Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանի հետ իր հանդիպումների արդյունքում ընկերությունը 2 անգամ տուգանվել է պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման թերացումների համար։

«Այս խնդիրը լուծում է պահանջում՝ անկախ նրանից, թե որքանով են օբյեկտիվ կամ սուբյեկտիվ առաջացած խնդիրները»,- ասաց Ս.Պապիկյանը։

Ըստ նրա՝ «Սանիտեքը» 5 նոր աղբատար մեքենաներ է ներկրում, որոնք այս պահին հատում են հայ-վրացական սահմանը։

Նախարարը նշեց, որ որպեսզի Երևանի օրվա տոնակատարությունների և ֆրոնկոֆոնիայի ընթացքում խնդիրներ չունենալու նպատակով հանձնարարել է այլ համայնքներից տեխնիկա ներգրավել.

«Տոներին և համապետական միջոցառումներին ընդառաջ Երևան քաղաքը պատրաստ կլինի ընդունել հյուրերին և հանդես գալ որպես մաքուր մայրաքաղաք»։

 

Տեսանյութեր

Լրահոս