Բաժիններ՝

Սոցցանցի պատճառով Ստամբուլում 85-ամյա ամուսինը սպանել է իր կնոջը

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում 50 տարվա ամուսնական համատեղ կյանքից հետո 85-ամյա տղամարդը դանակահարել  է 76-ամյա կնոջը: Պատճառը սոցկայքերից մեկում ամուսնու` ինչ-որ մեկի հետ ենթադրյալ նամակագրությունն էր:

Դեպքը տեղի է ունեցել Ստամբուլում: Վիճաբանության հետևանքով ամուսինը խոհանոցային դանակով հարվածել է կնոջ սրտին՝ սպանելով նրան: Այնուհետև ինքնասպանության փորձ  կատարել և կտրել սեփական երակները, բայց ողջ է մնացել:

Ամուսինը ցուցմունք է տվել, որ կնոջ և իր միջև վիճաբանություն է սկսվել խանդի պատճառով: Կինը խանդել է ամուսնուն սոցցանցերից մեկում հաշիվ ունենալու համար:

«Կինս կարծում էր, թե իմ սոցցանցային հաշվում ինչ-որ մեկի հետ եմ խոսում: Այդ պատճառով հաճախ էինք վիճում: Վերջում ասաց,- «հեռացիր տանից, այլևս քեզ չեմ վստահում» և կրկին վիճեցինք»- պատմել է Բիլալը:

Hurriyet

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930