Բաժիններ՝

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 19-ի երեկոյան ժամերին հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան շրջաններում, սեպտեմբերի 22-ին շրջանների զգալի մասում, սեպտեմբերի 23-24-ը հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Սեպտեմբերի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-22-ը կբարձրանա 1-2 աստիճանով:

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 19-ի ցերեկը, սեպտեմբերի 20-21-ը, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 22-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Երևան քաղաքի սեպտեմբերի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 33.50C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 4.60C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 19.60C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս