«Սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու ընտրություններն են, բացառիկ հնարավորություն յուրաքանչյուր քաղաքացու համար ոչ միայն իր սկզբունքներին հավատարիմ ու խղճի մտոք ընտրելու մեր սիրելի մայրաքաղաքի ապագան, այլև հաստատելու, որ կարող ենք կատարել արդար, թափանցիկ, վստահելի ընտրություն, կարող ենք հանրային ինքնակազմակերպման, փոխադարձ հարգանքի և օրինապաշտության լավագույն օրինակներ տալ:
Հայաստանում 2018 թվականի դեկտեմբերի 9-11-ը կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ Գլոբալ ֆորումի նախապատրաստման և անցկացման հետ կապված միջոցառումների իրականացման նպատակով կառավարությունն Արտաքին գործերի նախարարությանը հատկացրեց 109 մլն 296 հազար դրամ:
Այս պահին կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են իրականացնում Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքի փախստականները:
Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալի կինը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն ամուսնուն կրկնակի վիրահատության ենթարկելու հարցով:
Այսօր կառավարության նիստի ժամանակ ոստիկանությունը գործադիրի անդամներին նվեր մատուցեց՝ հայերեն-ֆրանսերեն զրուցարան:
Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանին՝ ծննդյան օրվա առթիվ:
Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը (մլն.խոր.մ) 2018 թ-ի սեպտեմբերի 20-ի 09:00 դրությամբ.
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում առերևույթ ընտրակաշառք առաջարկելու դեպքի առթիվ հերթական քրեական գործն է հարուցվել:
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 20-ից Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում՝ Բագրատունյաց-Արարատյան խաչմերուկում, չկարգավորվող հետիոտնային անցումի հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում Ռուսաստանի Ռամենսկ քաղաքում հայտնաբերվել ու ձերբակալվել է Գեղամ Մաչանյանը։
Սեպտեմբերի 14-ին, ժամը 10.00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժնում մի քաղաքացի հաղորդում է տվել, որ գիշերը անհայտ անձինք հարմարեցված գործիքով բացել են Սևանի Նալբանդյան փողոցում գտնվող իրենց խանութի դուռը, առևտրի կետից գողացել փող և ապրանքներ:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել մամուլում շրջանառվող լուրը, թե Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և ՀՀ նոր իշխանությունների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Վեհափառ Հայրապետը ինքն է թողնելու աթոռը՝ առողջական խնդիրներ ունենալու հիմքով:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 00:09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյուն փողոցում` «Ցիտադել» բիզնես-կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնի շուրջ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի որոշումների արդյունքում լարված կրքերը դեռ չեն հանդարտվում:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին ցամաքային ճանապարհով ցորենի ներկրման արգելքի որոշումը հետաձգել է մինչև տարեվերջ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, երեկ մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու սեպտեմբերի 19-21-ը կայանալիք Կանանց եվրասիական ֆորումին, որտեղ նաեւ ելույթ է ունենալու։
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 22:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածում՝ «Զոդիակ» խանութի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
«Փաստ» թերթը գրում է. «Հնդկաստանում, Շրի Լանկայում եւ Նեպալում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանի դրամական միջոցները 2017թ. սկզբում կազմել են 15 000 ԱՄՆ դոլար: 2017թ. վերջում նրա դրամական միջոցներն ավելացել են՝ կազմելով 19 000 ԱՄՆ դոլար:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում այսօր պահնորդական գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ստացած 54 կազմակերպություն կա, սակայն դրանց մի մասը գործունեություն չի ծավալում որեւէ մեկի հետ պայմանագիր չկնքելու հետեւանքով:
Սեպտեմբերի 19-ին` ժամը 21:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության քաղաքացին մոլորվել է Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղից դեպի Ակնալիճ տանող լեռնային հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը շարունակում են քարոզարշավը։
Գյումրիում անօթևանության խնդրի լուծման համար պետք է քաղաքականության փոփոխություն կատարել և հստակ ժամկետներ սահմանել:
Աշխատանքային առաջին այցով սեպտեմբերի 19-ին Շիրակի մարզում էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Աուդիտորական ընկերությունն ուսումնասիրություն է կատարում Հրազդան քաղաքում կատարված չարաշահումները բացահայտելու ուղղությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ այժմ Հայաստանում տեղի է ունենում մարդկության պատմության համար աննախադեպ կառավարման համակարգի հիմնադրում՝ ուղիղ ժողվրդաիշխանություն:
Որոշ ուժեր հարցումներ են իրականացնում և տեսնում, որ ոչ միայն իրենց կանխատեսումները չեն իրրականանում, այլ վերջին 4 ամսվա ընթացքում ՀՀ կառավարության վարկանիշը բարձր է առավել, քան մինչ այժմ եղած որևէ ժամանակաշրջանում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Հայաստանում ժողովրդի իշխանությանը ոչինչ չի սպառնում և չի սպառնալու:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հակիրճ անդրադարձավ երկրում խոսքի ազատության սահմանափակման մասին հնչող կարծիքներին: